00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սամվել Կարապետյանի աջակցությունը ԶՈւ–ին էական և բազմակողմանի է եղել․ ՊՆ նախկին ղեկավար

© Photo : Social media of Shushan StepanyanԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2026
Բաժանորդագրվել
Աջակցության կոնկրետ ուղղությունները Տոնոյան չնշեց, քանի որ դա զգայուն հարց է համարում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Սամվել Կարապետյանի աջակցությունը զինված ուժերին էական և բազմակողմանի է եղել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նշենք, որ մայիսի 7-ին «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե չկա աշխարհում մի հայ, որն ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, քան ինքը։ Նա հավելել էր, թե այդ հարցի պատասխանը տվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր նկատմաբ միջազգային հետախուզում հայտարարելով։
«Եղել է մինչև 2018թ․, եղել է 2018թ․-ից մինչև ռազմական գործողություններ, և հուսով եմ՝ հիմա էլ կա։ Բազմակողմանի և էական է եղել, և կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք` իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար»,- ասաց Տոնոյանը։
Թե ինչ աջակցության մասին է խոսքը, Տոնոյանը չցանկացավ մանրամասնել, քանի որ, ըստ նախկին նախարարի, դա բավականին զգայուն տեղեկատվություն է, որը կա՛մ պետական, կա՛մ ծառայողական գաղտնիք է պարունակում։
Նա հավելեց՝ գնահատանքի է արժանի ցանկացած բարեգործություն և աջակցություն զինված ուժերին, որոնք իրականացվել են, մասնավորապես, 44-օրյայի ժամանակ՝ կազմակերպությունների և անհատների կողմից։ Ընդգծեց՝ դա հավաքական մի ներուժ էր, որը ՀՀ պաշտպանության նախարարության ու զինված ուժերի համար օգտակար է եղել։
Փաշինյանը ճիշտ է ասում. Սամվել Կարապետյանն արձագանքել է սպառնալիքներին
Դավիթ Տոնոյանը նշեց, որ պատերազմի ժամանակ, ըստ տարբեր հաշվարկների, բանակն օրական 3-30 միլիոն դոլար ծախս է ունեցել։ Սամվել Կարապետյանի, այլ անհատների և կազմակերպությունների նվիրատվություններն ուղղվել են բանակի տարբեր կարիքների։ Տոնոյանը հավելեց՝ որոշ բանակցություններ Սամվել Կարապետյանի հետ անձամբ է վարել։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ապրիլին, անդրադառնալով այն հարցին, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, առաջարկել էր այդ հարցն ուղղել այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և հարցնել՝ կա՞ արդյոք այնպիսի անհատ, որն ավելի շատ աջակցություն է տրամադրել ՀՀ ՊՆ-ին, ՀՀ պաշտպանական համակարգերին և պետությանը 44-օրյա պատերազմի ընթացքում, քան Սամվել Կարապետյանը։
Լրահոս
0