https://arm.sputniknews.ru/20260601/qp-khmbakcutjan-patgamavvory-vstahecrel-e-gazi-veraberjal-kan-aveli-catsr-gnervov-arajarkner-102877230.html
ՔՊ խմբակցության պատգամավորը վստահեցրել է` գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ
ՔՊ խմբակցության պատգամավորը վստահեցրել է` գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ
Sputnik Արմենիա
Իշխանական պատգամավորը չի թաքցնում, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը վնասներ է... 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T20:16+0400
2026-06-01T20:16+0400
2026-06-01T20:16+0400
հայաստան
գազ
ռուսաստան
խաչատուր սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42947596_0:0:1600:901_1920x0_80_0_0_24a2a8e0ec540fb23b9540d8aa959e08.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահեցնում է, որ գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։Պատգամավորը նշել է, որ այդ մասին լսել է արտերկրի գործընկերներից, ոչ թե ՀՀ իշխանություններից, և խոսքն ամենևին Ադրբեջանից գազ ներկրելու մասին չէ։«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,– ասել է պատգամավորը։Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120%–ով բարձր գնով, քան ստանում է սահմանին։Սուքիասյանի խոսքով` ռուսական ընկերությունները Հայաստանում աշխատում են շահույթով և պետք է մեր երկիրը գնահատեն որպես տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենահարմարավետ երկրներից մեկը։Նա չի թաքցնում, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը վնասներ է կրելու։«Ես միշտ դեմ եմ եղել թարմ միրգ–բանջարեղենի արտահանմանը, քանի որ դա անում են տեխնոլոգիաներին չտիրապետող երկրները։ Արտադրանքը պետք է նախապես վերամշակվի և արտահանվի ամբողջ տարին, այլ ոչ թե մի քանի ամիս։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս ուղղությամբ»,– համոզված է իշխանական պատգամավորը։Հիշեցնենք` մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ–ն գնաճից չի վախենում, քանի որ ծրագրում է հարստանալ։ Մայիսի 28-ի ասուլիսում էլ հայտարարեց, թե վերջին տարիներին ՌԴ–ից մի քանի անգամ նման նամակներ ստացվել են, և լուծվել են աշխատանքային ճանապարհով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42947596_177:0:1600:1067_1920x0_80_0_0_45f070f5f056236c20b5bc5f31b8a86b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գազ, ռուսաստան, խաչատուր սուքիասյան
հայաստան, գազ, ռուսաստան, խաչատուր սուքիասյան
ՔՊ խմբակցության պատգամավորը վստահեցրել է` գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ
Իշխանական պատգամավորը չի թաքցնում, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը վնասներ է կրելու։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահեցնում է, որ գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին։ Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Մի՛ անհանգստացեք, գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին. այդ առաջարկները վաղուց կան»,– հայտարարել է նա:
Պատգամավորը նշել է, որ այդ մասին լսել է արտերկրի գործընկերներից, ոչ թե ՀՀ իշխանություններից, և խոսքն ամենևին Ադրբեջանից գազ ներկրելու մասին չէ։
«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,– ասել է պատգամավորը։
Ըստ նրա՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120%–ով բարձր գնով, քան ստանում է սահմանին։
Սուքիասյանի խոսքով` ռուսական ընկերությունները Հայաստանում աշխատում են շահույթով և պետք է մեր երկիրը գնահատեն որպես տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենահարմարավետ երկրներից մեկը։
Նա չի թաքցնում, որ դեպի Եվրամիություն ագրոարտադրանքի վաճառքի մեխանիզմների վերջնական հաստատման ժամանակահատվածում ՀՀ տնտեսությունը վնասներ է կրելու։
«Ես միշտ դեմ եմ եղել թարմ միրգ–բանջարեղենի արտահանմանը, քանի որ դա անում են տեխնոլոգիաներին չտիրապետող երկրները։ Արտադրանքը պետք է նախապես վերամշակվի և արտահանվի ամբողջ տարին, այլ ոչ թե մի քանի ամիս։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի այս ուղղությամբ»,– համոզված է իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտնեց, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Գառնիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե ՀՀ–ն գնաճից չի վախենում, քանի որ ծրագրում է հարստանալ։ Մայիսի 28-ի ասուլիսում էլ հայտարարեց, թե վերջին տարիներին ՌԴ–ից մի քանի անգամ նման նամակներ ստացվել են, և լուծվել են աշխատանքային ճանապարհով։