https://arm.sputniknews.ru/20260601/hajastanum-arhestakan-banakanutjan-gvortsaran-e-bacvel-102870163.html
Հայաստանում արհեստական բանականության գործարան է բացվել
Հայաստանում արհեստական բանականության գործարան է բացվել
Sputnik Արմենիա
Տվյալների կենտրոնի հզորությունների մեծ մասն արդեն առանձնացվել է արտասահմանյան խոշոր պատվիրատուների համար, իսկ որոշակի մասնաբաժին կտրվի տեղական ստարտափներին և... 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T17:23+0400
2026-06-01T17:23+0400
2026-06-01T17:26+0400
հայաստան
արհեստական բանականություն
մխիթար հայրապետյան
գեղարքունիքի մարզ
գերհամակարգիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102866040_0:149:1600:1049_1920x0_80_0_0_dd507ab76bed51520f0081664b2345b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես բացվեց առաջին կոմերցիոն գերհամակարգիչը։ Բացման արարողության ժամանակ համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախագծի ներդրողներից «Eleveight AI» ընկերության համահիմնադիր Արման Ալեքսանյանը:Տվյալների կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում: Վայրն ընտրվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ ապահովել սերվերային սարքավորումների սառեցումը։Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կենտրոնը հագեցած է «Nvidia»-ի վերջին սերնդի մի քանի հարյուր գրաֆիկական պրոցեսորներով: Այս պահին նախագծում ներդրումների ծավալը կազմում է մոտ 70 մլն դոլար։Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ այս և Հայաստանում կառուցվող այլ տվյալների կենտրոնները կկարողանան ապագայում ստանալ «Nvidia»-ի հաջորդ սերնդի «Vera Rubin» պրոցեսորներ, որոնք դեռևս մշակման փուլում են: Նրա խոսքով՝ նման հնարավորություն է բացվում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագրով, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսին։«Մեր ընկերություններն ունեն հնարավորությունների պատուհան առնվազն երեք տարով, քանի դեռ գործում է այդ հուշագիրը», — հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ նախադրյալներ կան այն երկարաձգելու համար:Տվյալների կենտրոնը մասնավոր նախագիծ է։ Հայրապետյանի խոսքով՝ կենտրոնի հաշվողական հզորությունների մեծ մասն արդեն զբաղեցված է արտասահմանյան խոշոր հաճախորդների կողմից: Դրա հետ մեկտեղ ռեսուրսների մի մասը կհատկացվի հայկական ստարտափներին, բուհերին և գիտական կենտրոններին։ Կառավարությունն իր հերթին պատրաստ է նման կազմակերպություններին սուբսիդավորել հաշվողական հզորությունների վարձակալության ծախսերի մի մասը։«Eleveight AI»-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանը նշեց, որ տեղական տվյալների կենտրոնի օգտագործումը հայկական ընկերություններին թույլ կտա ավելի հեշտ և արագ մուտք ունենալ անհրաժեշտ հաշվողական ռեսուրսներին, քան արտասահմանյան հարթակների հետ աշխատելիս:Բացի այդ, ըստ նրա, տարածաշրջանում չկան համադրելի մակարդակի տվյալների կենտրոններ։ Նման հզորություններով մոտակա կենտրոնները գտնվում են Արևմտյան Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում:Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ պետությունը շարունակելու է արհեստական բանականության և մեծ տվյալների ոլորտում մասնագետների պատրաստման ծրագրերը, այդ թվում` այլ ոլորտների կադրերի վերապատրաստումը:Հիշեցնենք, որ Հայաստանում իրականացվում է ևս մեկ խոշոր տվյալների կենտրոնի՝ «Firebird»-ի նախագիծը, որին մասնակցում են «Nvidia»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, «Team» հեռահաղորդակցական ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը և հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից: Բացի այդ, մի քանի ամիս առաջ Երևանի պետական համալսարանում բացվել է «Nvidia»-ի լուծումների վրա հիմնված տվյալների հետազոտական կենտրոն։Անվտա՞նգ են արդյոք կենսաչափական տեխնոլոգիաները, և ո՞ր երկրներում են դրանք կիրառվում
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102866040_2:0:1598:1197_1920x0_80_0_0_f30b5ef2a796b3ce14539ca0b2ce01e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արհեստական բանականություն, մխիթար հայրապետյան, գեղարքունիքի մարզ, գերհամակարգիչ
հայաստան, արհեստական բանականություն, մխիթար հայրապետյան, գեղարքունիքի մարզ, գերհամակարգիչ
Հայաստանում արհեստական բանականության գործարան է բացվել
17:23 01.06.2026 (Թարմացված է: 17:26 01.06.2026) Տվյալների կենտրոնի հզորությունների մեծ մասն արդեն առանձնացվել է արտասահմանյան խոշոր պատվիրատուների համար, իսկ որոշակի մասնաբաժին կտրվի տեղական ստարտափներին և բուհերին:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանում պաշտոնապես բացվեց առաջին կոմերցիոն գերհամակարգիչը։ Բացման արարողության ժամանակ համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախագծի ներդրողներից «Eleveight AI» ընկերության համահիմնադիր Արման Ալեքսանյանը:
Տվյալների կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում: Վայրն ընտրվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանի պատճառով, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ ապահովել սերվերային սարքավորումների սառեցումը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կենտրոնը հագեցած է «Nvidia»-ի վերջին սերնդի մի քանի հարյուր գրաֆիկական պրոցեսորներով: Այս պահին նախագծում ներդրումների ծավալը կազմում է մոտ 70 մլն դոլար։
Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ այս և Հայաստանում կառուցվող այլ տվյալների կենտրոնները կկարողանան ապագայում ստանալ «Nvidia»-ի հաջորդ սերնդի «Vera Rubin» պրոցեսորներ, որոնք դեռևս մշակման փուլում են: Նրա խոսքով՝ նման հնարավորություն է բացվում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագրով, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսին։
«Մեր ընկերություններն ունեն հնարավորությունների պատուհան առնվազն երեք տարով, քանի դեռ գործում է այդ հուշագիրը», — հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ նախադրյալներ կան այն երկարաձգելու համար:
Տվյալների կենտրոնը մասնավոր նախագիծ է։ Հայրապետյանի խոսքով՝ կենտրոնի հաշվողական հզորությունների մեծ մասն արդեն զբաղեցված է արտասահմանյան խոշոր հաճախորդների կողմից: Դրա հետ մեկտեղ ռեսուրսների մի մասը կհատկացվի հայկական ստարտափներին, բուհերին և գիտական կենտրոններին։ Կառավարությունն իր հերթին պատրաստ է նման կազմակերպություններին սուբսիդավորել հաշվողական հզորությունների վարձակալության ծախսերի մի մասը։
«Eleveight AI»-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանը նշեց, որ տեղական տվյալների կենտրոնի օգտագործումը հայկական ընկերություններին թույլ կտա ավելի հեշտ և արագ մուտք ունենալ անհրաժեշտ հաշվողական ռեսուրսներին, քան արտասահմանյան հարթակների հետ աշխատելիս:
Բացի այդ, ըստ նրա, տարածաշրջանում չկան համադրելի մակարդակի տվյալների կենտրոններ։ Նման հզորություններով մոտակա կենտրոնները գտնվում են Արևմտյան Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում:
Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ պետությունը շարունակելու է արհեստական բանականության և մեծ տվյալների ոլորտում մասնագետների պատրաստման ծրագրերը, այդ թվում` այլ ոլորտների կադրերի վերապատրաստումը:
Հիշեցնենք, որ
Հայաստանում իրականացվում է ևս մեկ խոշոր տվյալների կենտրոնի՝ «Firebird»-ի նախագիծը, որին մասնակցում են «Nvidia»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, «Team» հեռահաղորդակցական ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը և հայկական ՏՏ համայնքի մի շարք ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից: Բացի այդ, մի քանի ամիս առաջ Երևանի պետական համալսարանում բացվել է «Nvidia»-ի լուծումների վրա հիմնված տվյալների հետազոտական կենտրոն։