https://arm.sputniknews.ru/20260531/zvorahandesy-qaghaqakan-shvou-er-sejran-ohanjany-bacatrec-inchu-102838981.html
Զորահանդեսը քաղաքական շոու էր. Սեյրան Օհանյանը բացատրեց` ինչու
Զորահանդեսը քաղաքական շոու էր. Սեյրան Օհանյանը բացատրեց` ինչու
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով`ռազմավարական զսպման միջոցներ նախկինում գնվել են, բայց այս իշխանությունները չէին ուզում դա ցույց տալ մայիսի 28–ին կայացած... 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T18:45+0400
2026-05-31T18:45+0400
2026-05-31T18:49+0400
զորահանդես
նիկոլ փաշինյան
սեյրան օհանյան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1f/102838514_0:0:1280:721_1920x0_80_0_0_17030cfc3842b4f977c452b13e5ad4bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Զորահանդեսները չեն որոշում մարտական պատրաստվածության և բանակների մարտունակության վիճակը, այդ սպառազինությունը և ռազմական տեխնիկան պետք է կիրառվեն զորավարժությունների ժամանակ։ Այս մասին «Հայաստան դաշինքի» նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինքի» պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Անդրադառնալով մայիսի 28–ին անցկացված զորահանդեսին`Օհանյանը շեշտեց, որ անկախ նրանից, թե ինչ ցուցադրվեց ռազմական շքերթի ժամանակ, ակնհայտն է, որ վերջին 5 տարիների ընթացքում զորավարժություններ գրեթե չեն լինում ի տարբերություն Ադրբեջանի, որը զորավարժություններ է անցկացվում ինչպես առանձին, այնպես էլ կոալիցիոն գործընկերների հետ։Նա շեշտեց, որ ռազմավարական զսպման միջոցներ նախկինում գնվել են, բայց այս իշխանությունները չէին ուզում դա ցույց տալ։ Պաշտպանության նախկին նախարարը կայացած զորահանդեսը քաղաքական շոու է համարում, քանի որ ՀՀ վարչապետն ամեն ինչի մասին խոսել է, բացի Սարդարապատում, Բաշ– Ապարանում, Ղարաքիլիսայում տարած հերոսական հաղթանակներից։«Փաշինյանը չկարևորեց այդ հերոսական ճակատամարտերը, որովհետև իրենք վախենում են ադրբեջանցիներից։ Բայց ամենավատն այն է, որ այս իշխանությունները բանակը բաժանում են նախկինների և նորերի, բանակը ոչ մի կառավարության սեփականությունը չէ»,–ասաց նա։ Վերադառնալով զորահանդեսի թեմային` Օհանյանի նշեց` նոր հրետանին դեռ գործարկված չէ։ Այդ մասին վկայում են զոհվածների հիշատակին Դ- 30– ներով համազարկ տալը։ Դե իսկ զորահանդեսի ժամանակ ավելի քան կարևոր էր նոր տեխնիկայով համազարկ տալը։«Զրո» զորավարժություն 44-օրյայից հետո. ռազմական փորձագետը՝ բանակին տրվող որակումների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սեյրան Օհանյանը՝ զորահանդեսի և բանակի մասին
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը՝ զորահանդեսի և բանակի մասին
2026-05-31T18:45+0400
true
PT5M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1f/102838514_183:0:1166:737_1920x0_80_0_0_c13f9caf9e4cf80a515cb90cb396a525.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորահանդես, նիկոլ փաշինյան, սեյրան օհանյան, զորավարժություններ, видео
զորահանդես, նիկոլ փաշինյան, սեյրան օհանյան, զորավարժություններ, видео
Զորահանդեսը քաղաքական շոու էր. Սեյրան Օհանյանը բացատրեց` ինչու
18:45 31.05.2026 (Թարմացված է: 18:49 31.05.2026) Պաշտպանության նախկին նախարարի խոսքով`ռազմավարական զսպման միջոցներ նախկինում գնվել են, բայց այս իշխանությունները չէին ուզում դա ցույց տալ մայիսի 28–ին կայացած ռազմական շքերթում։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Զորահանդեսները չեն որոշում մարտական պատրաստվածության և բանակների մարտունակության վիճակը, այդ սպառազինությունը և ռազմական տեխնիկան պետք է կիրառվեն զորավարժությունների ժամանակ։ Այս մասին «Հայաստան դաշինքի» նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինքի» պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Անդրադառնալով մայիսի 28–ին անցկացված զորահանդեսին`Օհանյանը շեշտեց, որ անկախ նրանից, թե ինչ ցուցադրվեց ռազմական շքերթի ժամանակ, ակնհայտն է, որ վերջին 5 տարիների ընթացքում զորավարժություններ գրեթե չեն լինում ի տարբերություն Ադրբեջանի, որը զորավարժություններ է անցկացվում ինչպես առանձին, այնպես էլ կոալիցիոն գործընկերների հետ։
«Զորահանդեսի մյուս գնահատականն այն է, որ պետք է նաև որոշակի ուսումնասիրություններ կատարվեն տեխնիկական առումով, որովհետև համազորային կանոնադրություններին համապատասխան որոշ էլեմենտներ չէին համապատասխանում, և ցուցադրվող ռազմական տեխնիկան չէր արտահայտում ռազմավարական այն ամբողջ զսպման մեխանիզմը, որ Հայաստանի Հանրապետությունն ունի»,–ասաց Օհանյանը։
Նա շեշտեց, որ ռազմավարական զսպման միջոցներ նախկինում գնվել են, բայց այս իշխանությունները չէին ուզում դա ցույց տալ։ Պաշտպանության նախկին նախարարը կայացած զորահանդեսը քաղաքական շոու է համարում, քանի որ ՀՀ վարչապետն ամեն ինչի մասին խոսել է, բացի Սարդարապատում, Բաշ– Ապարանում, Ղարաքիլիսայում տարած հերոսական հաղթանակներից։
«Փաշինյանը չկարևորեց այդ հերոսական ճակատամարտերը, որովհետև իրենք վախենում են ադրբեջանցիներից։ Բայց ամենավատն այն է, որ այս իշխանությունները բանակը բաժանում են նախկինների և նորերի, բանակը ոչ մի կառավարության սեփականությունը չէ»,–ասաց նա։
Վերադառնալով զորահանդեսի թեմային` Օհանյանի նշեց` նոր հրետանին դեռ գործարկված չէ։ Այդ մասին վկայում են զոհվածների հիշատակին Դ- 30– ներով համազարկ տալը։ Դե իսկ զորահանդեսի ժամանակ ավելի քան կարևոր էր նոր տեխնիկայով համազարկ տալը։