00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Զրո» զորավարժություն 44-օրյայից հետո. ռազմական փորձագետը՝ բանակին տրվող որակումների մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՌազմական շքերթ Երևանում
Ռազմական շքերթ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ` Հայաստանի դեպքում անվտանգությունը տարբեր տեղերից տարբեր զինատեսակներ գնելը չէ, հատկապես, որ Ադրբեջանն այդ առումով ակնհայտ առավելություն ունի մեր երկրի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Խնդիրն այն չէ, թե որ երկրից ինչ զինատեսակ ես գնել և ինչքանով ես պաշտպանված. Sputnik Արմենիային ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Ես կարծում եմ՝ խնդիրը ավելի շուտ քաղաքական է։ Այսինքն՝ քո արտաքին քաղաքականությունը ինչքանո՞վ է քեզ թույլ տալիս, որ քեզ վրա պոտենցիալ հարձակող երկրի սպառնալիքը չեզոքացնես մինչև հարձակումը։ Այսինքն՝ պարզ ասեմ. դու ինչ-որ մի երկրի միջուկային վահանի ներքո ես, թե ոչ»,– ասում է Նահապետյանը` բերելով Հյուսիսային Կորեայի օրինակը, որը, միջուկային տերություն լինելով, պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ` մտնելով նրա միջուկային հովանոցի տակ։

Հիշեցնենք` մայիսի 26-ին կարճատև այցով ՀՀ ժամանած ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հենց օդանավակայանում ստորագրեցին մի շարք երկկողմ փաստաթղթեր։ Դրանցից էր «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն» էր, որում նաև ասվում է, որ երկու երկրներն էլ մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը, որը ենթադրում է Հայաստանին ամերիկյան արտադրության պաշտպանական նշանակության արտադրանքի և օժանդակ սարքավորումների վաճառք, ՀՀ ԶՈւ–ում ներդրումներ` մասնագիտական ռազմական կրթության ու վերապատրաստման դասընթացների, ռազմական կրթության և վարժանքների ծրագրին մասնակցության տարբերակով։
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ` Հայաստանի դեպքում անվտանգությունը տարբեր տեղերից տարբեր զինատեսակներ գնելը չէ, հատկապես, որ Ադրբեջանն այդ առումով ակնհայտ առավելություն ունի մեր երկրի նկատմամբ։ ՀՀ–ի համար անվտանգության թիվ մեկ խնդիրը, փորձագետի խոսքով, Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխելն է։
«Եթե մենք մտածում ենք, որ Միացյալ Նահանգների տնտեսվարող սուբյեկտները Սյունիքում հազվագյուտ մետաղների արդյունահանմամբ են զբաղվելու, և դա Միացյալ Նահանգներին իրավունք կտա, որպեսզի կանխարգելի Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու գործողությունները, ապա, կարծում եմ, դա ուղղակի պարզամտություն է։ Ինձ համար չափորոշիչը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազանների ներկայությունն էր ու հիմա այդ երկրների վիճակը։ Առանց մեկնաբանության էլ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է, թե ինչ է եղել, երբ ԱՄՆ–ը 100 %-անոց երաշխիք էր տալիս, բայց հիմա այդ երկրներում բազաները չկան, ինչ էլ որ մնացել է՝ իրանական օդուժի թիրախի ներքո է։ Էլ չասենք, որ նրանց շահերն այդ երկրներում շատ ավելին էին, քան Սյունիքում»,– ասում է Նահապետյանը։
Մայիսի 28-ի զորահանդեսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին պետք է պաշտպանունակ բանակ։ Հայկ Նահապետյանը նշում է, որ նման արտահայտություն առաջին անգամ է լսում։
«Բանակը պետք է գնահատման հստակ չափորոշիչներ ունենա, բանակի գնահատման չափորոշիչը ինչ-որ մեկի հորինած որոշիչը չէ։ Կա բանակի մարտունակություն հասկացությունը, որը հստակ՝ առնվազն 7-8 չափորոշիչ ունի, որոնք զորավարժությունների ժամանակ են ստուգում, զորամասերում իրավիճակի գնահատում է կատարվում հենց այդ չափորոշիչներով, ասենք` զենքի տիրապետում, կրակային պատրաստություն, շարային պատրաստություն, բարոյահոգեբանական վիճակ, զորքերի ներդաշնակում, հրամկազմի հրամանատարաշտաբային զորավարժություններում ճիշտ կողմնորոշել և ճիշտ որոշումներ ընդունելու կարողություն»,– պարզաբանում է փորձագետը։
Թեզը, թե բանակը միայն պաշտպանվող է, Հայկ Նահապետյանը «հիմարություն» է որակում` ասելով, որ հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բանակը պետք է նաև կանխարգելիչ գործողություն իրականացնի` հարձակումը կամ առաջխաղացումը կասեցնելու համար։
«Ենթադրենք, տեսականորեն ինչ-որ մի պետություն իմ երկրի սահմանների մոտ ուժեր է կենտրոնացել և X ժամին հարձակվելու է։ Ես դա 100 %-ով գիտեմ։ Միջազգային իրավունքով, իհարկե, բացի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելուց, ես կարող եմ կանխարգելիչ հարված հարցնել, իսկ դա ինքնին հարձակում է։ Այդ դեպքում քո ռազմական գործողությունը չի մտնում քո երկրի պաշտպանության կոնցեպտի մեջ, դու հարձակում ես արել։ Դա նորմա՞լ է», -վարչապետի առաջ քաշած թեզին հակադարձում է փորձագետը։
Ինչ վերաբերում է հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում ՀՀ ԶՈւ–ի իրական մարտունակության գնահատմանը, Հայկ Նահապետյանը նշում է, որ գոյություն ունի չափման 2 միջոց` զորավարժություններ և մարտի դաշտ։
«Եթե Հայաստանը «զրո» զորավարժություն է արել 44-օրյայից հետո, ես ո՞նց կարող եմ գնահատել։ Ավելի ճիշտ կարող եմ գնահատել, բայց չեմ էլ ուզում ասել»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասել է Նահապետյանը։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ ՀՀ–ում ստորագրված փաստաթղթերից մեկն էլ վերաբերում է կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ մետաղների արդյունահանման ու մատակարարման շղթաների ամբողջականացմանը։
Փաստաթղթի դրույթների համաձայն` կողմերը մտադիր են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում և համատեղ աշխատել՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների թափոնների կառավարումը՝ մատակարարման շղթաների բազմազանեցմանը աջակցելու նպատակով։
Հավելենք՝ կովկասագետ Արթուր Աթաևն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ Ռազմավարական կարևոր հանածոների վերաբերյալ համաձայնագիրը յուրօրինակ «գաղտնաբառ» է նախկին ԽՍՀՄ երկրներ Նահանգների մուտքի համար: Վաշինգտոնի շահագրգռվածությունն է աշխարհաքաղաքական տարածքի մի մասը պոկել Եվրասիայից և այնտեղ հակառուսական պլացդարմ ստեղծել։
Լրահոս
0