https://arm.sputniknews.ru/20260531/parzapes-kvolaps-e-linelu-pvordzagety-depi-rusastan-hajkakan-apranqneri-argelqi-masin-102780769.html
Պարզապես կոլապս է լինելու. փորձագետը` դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արգելքի մասին
Պարզապես կոլապս է լինելու. փորձագետը` դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արգելքի մասին
Sputnik Արմենիա
Տնտեսագետը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործում է շուրջ 320 000 գյուղացիական տնտեսություն, որոնց մեջ մի ստվար զանգված կողմնորոշված է հենց արտահանման... 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T09:55+0400
2026-05-31T09:55+0400
2026-05-31T09:55+0400
հայաստան
ռուսաստան
տնտեսագետ
ծաղիկ
գյուղմթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/303/18/3031897_0:83:1601:983_1920x0_80_0_0_17b4bc54b9e7f85b8be49f33a0be6d96.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Եթե Հայաստանի համար փակվեն կամ սահմանափակվեն դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները, հնարավոր չի լինի ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ առավել ևս կարճաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացնել և՛ ալկոհոլային խմիչքների, և՛ պտուղ–բանջարեղենի արտահանումը, օրինակ, դեպի Եվրամիություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը։ Գերատեսչությունը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։ «ԵՄ շուկան երբևիցե չի կարող փոխարինել Ռուսաստանի Դաշնության շուկային։ Ոչ միայն արտահանման, այլև Ռուսաստանից ներկրման խնդրի առաջ ենք կանգնելու։ Չպետք է մոռանանք, որ կենսական կարևոր նշանակության թիվ մեկ ապրանքը` ցորենը, բացառապես ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Մի քանի վագոն Ղազախստանից կամ այլ երկրներից ներկրումը չի կարող ապահովել բավարար ծավալներ»,– ընդգծեց տնտեսագետը։Ըստ նրա` բացի այն, որ մենք ի դեմս Ռուսաստանի այսպիսով կկորցնենք մեր արտահանման ռազմավարական շուկան, այլև կկանգնենք դեպի Եվրամիության շուկա կողմնորոշվելու անորոշ ապագայի առաջ։Ալեքսանյանի գնահատմամբ` բացի լոգիստիկ հարցերից, ՀՀ–ն նաև ապրանքատեսակների արտահանման և իրացման խնդիր կունենան ԵՄ–ում։Նրա գնահատմամբ` առավել մեծ խնդրի առաջ ենք կանգնելու թարմ գյուղմթերքի արտահանման հարցում, որը տրանսպորտային երկար ուղու պատճառով ուղղակի կկորցնի իր ապրանքային տեսքն ու որակը։ Հետևաբար, Ալեքսանյանի խոսքով, հիմա առավել խոցելի են դառնում ֆերմերները. պտուղ–բանջարեղենի արտադրության և արտահանման սեզոնը բացվել է, և ՌԴ սահմանափակումներից առաջին հերթին նրանք են տուժելու։«Պարզապես կոլապս է լինելու։ Անգամ մեկ տարով ապրանքի մատակարարման, արտահանման շղթաների խաթարումը կարող է ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ–հոգեբանական շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցնել։ Մեր գյուղացիական տնտեսությունները չարքաշ, դժվարին ճանապարհով են ստանում բերքը, ու հիմա ստացվում է` այս մարդկանց եկամտի աղբյուրն ամբողջովին զրոյանում է»,– ընդգծեց փորձագետը։Ըստ նրա` խիստ մշուշոտ է անգամ այլընտրանքային մոտիկ շուկաների հարցը, քանի որ, օրինակ, ավիաբեռնափոխադրումները ևս ձեռնտու չեն լինի, քանի որ շատ ծախսատար են։ Նույնը, Ալեքսանյանի վստահեցմամբ, վերաբերում է ներքին սպառման շուկային. այդ ծավալի արտադրանքն ուղղակի հնարավոր չի լինի իրացնել երկրի ներսում և գոնե նվազագույն շահույթ ապահովել։Նա հիշեցրեց, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործում է շուրջ 320 000 գյուղացիական տնտեսություն, որոնց մեջ մի ստվար զանգված կողմնորոշված է հենց արտահանման ուղղությամբ։Հիշեցնենք` ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումն իրենց երկրի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/303/18/3031897_90:0:1510:1065_1920x0_80_0_0_54b151127bc216fb4f03d920e2caa244.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, տնտեսագետ, ծաղիկ, գյուղմթերք
հայաստան, ռուսաստան, տնտեսագետ, ծաղիկ, գյուղմթերք
Պարզապես կոլապս է լինելու. փորձագետը` դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արգելքի մասին
Տնտեսագետը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործում է շուրջ 320 000 գյուղացիական տնտեսություն, որոնց մեջ մի ստվար զանգված կողմնորոշված է հենց արտահանման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Եթե Հայաստանի համար փակվեն կամ սահմանափակվեն դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները, հնարավոր չի լինի ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ առավել ևս կարճաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացնել և՛ ալկոհոլային խմիչքների, և՛ պտուղ–բանջարեղենի արտահանումը, օրինակ, դեպի Եվրամիություն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։
Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին
հայտնեց, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը։ Գերատեսչությունը մայիսի 22-ից ժամանակավորապես
սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներկրումը։
«ԵՄ շուկան երբևիցե չի կարող փոխարինել Ռուսաստանի Դաշնության շուկային։ Ոչ միայն արտահանման, այլև Ռուսաստանից ներկրման խնդրի առաջ ենք կանգնելու։ Չպետք է մոռանանք, որ կենսական կարևոր նշանակության թիվ մեկ ապրանքը` ցորենը, բացառապես ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Մի քանի վագոն Ղազախստանից կամ այլ երկրներից ներկրումը չի կարող ապահովել բավարար ծավալներ»,– ընդգծեց տնտեսագետը։
Ըստ նրա` բացի այն, որ մենք ի դեմս Ռուսաստանի այսպիսով կկորցնենք մեր արտահանման ռազմավարական շուկան, այլև կկանգնենք դեպի Եվրամիության շուկա կողմնորոշվելու անորոշ ապագայի առաջ։
Ալեքսանյանի գնահատմամբ` բացի լոգիստիկ հարցերից, ՀՀ–ն նաև ապրանքատեսակների արտահանման և իրացման խնդիր կունենան ԵՄ–ում։
«Տեսեք` ԵՄ շուկաներում 3–4 եվրոյով իտալական գինի է վաճառվում։ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող գինին լոգիստիկ գործող պայմաններում, որտեղ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև կապուղիների հետ կապված խնդիրներ կան, չի կարող հասնել ԵՄ և մրցակցել ռումինական, մոլդովական, իտալական, իսպանական գինիների հետ։ Բարձր գնային սեգմենտի առանձին գինիներ գուցե դիրքավորվեն եվրոպական շուկաներում, սակայն մեր գինիների հիմնական մասը՝ 60–80%–ը, չի կարող ԵՄ գոտում մրցունակ լինել և վաճառվել»,– վստահություն հայտնեց տնտեսագետը։
Նրա գնահատմամբ` առավել մեծ խնդրի առաջ ենք կանգնելու թարմ գյուղմթերքի արտահանման հարցում, որը տրանսպորտային երկար ուղու պատճառով ուղղակի կկորցնի իր ապրանքային տեսքն ու որակը։ Հետևաբար, Ալեքսանյանի խոսքով, հիմա առավել խոցելի են դառնում ֆերմերները. պտուղ–բանջարեղենի արտադրության և արտահանման սեզոնը բացվել է, և ՌԴ սահմանափակումներից առաջին հերթին նրանք են տուժելու։
«Պարզապես կոլապս է լինելու։ Անգամ մեկ տարով ապրանքի մատակարարման, արտահանման շղթաների խաթարումը կարող է ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալ–հոգեբանական շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցնել։ Մեր գյուղացիական տնտեսությունները չարքաշ, դժվարին ճանապարհով են ստանում բերքը, ու հիմա ստացվում է` այս մարդկանց եկամտի աղբյուրն ամբողջովին զրոյանում է»,– ընդգծեց փորձագետը։
Ըստ նրա` խիստ մշուշոտ է անգամ այլընտրանքային մոտիկ շուկաների հարցը, քանի որ, օրինակ, ավիաբեռնափոխադրումները ևս ձեռնտու չեն լինի, քանի որ շատ ծախսատար են։ Նույնը, Ալեքսանյանի վստահեցմամբ, վերաբերում է ներքին սպառման շուկային. այդ ծավալի արտադրանքն ուղղակի հնարավոր չի լինի իրացնել երկրի ներսում և գոնե նվազագույն շահույթ ապահովել։
Նա հիշեցրեց, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործում է շուրջ 320 000 գյուղացիական տնտեսություն, որոնց մեջ մի ստվար զանգված կողմնորոշված է հենց արտահանման ուղղությամբ։
Հիշեցնենք` ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը
հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան պտուղ–բանջարեղենի ներկրման սահմանափակումն իրենց երկրի գնաճի վրա ազդեցություն չի ունենա։ Նրա խոսքով` Ռուսաստանն իր սպառման հիմնական ծավալը բավարարում է սեփական արտադրության հաշվին, ինչպես նաև իր շուկաներում մատակարարների բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք ունի։