Հերթական սուտ խոստումը. Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին
16:59 31.05.2026 (Թարմացված է: 17:00 31.05.2026)

ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` եթե Արևելքն ու Արևմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղային ճանապարհն ունենալու համար անհրաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, ապա TRIPP-ն էլ ու՞մ է պետք։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Հայաստանին թույլ չեն տա հրաժարվել «Թրամփի ուղուց», ուստի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի ՀՀ–ն ունենա Արևելքն ու Արևմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին, հերթական սուտ նախընտրական խոստումն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց մայիսի 30–ին` Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ` ընդգծելով, որ ներդրողները պատրաստ կլինեն կես միլիարդ դոլար ներդնել 6 կմ երկարությամբ երկաթգիծը կառուցելու համար։
Խաչատրյանի խոսքով` ինքը բազմաթիվ անգամներ թե՛ խորհրդարանում, թե՛ լրատվամիջոցներով հայտարարել է, որ երկաթուղային շրջափակումը ճեղքելու համար առաջնահերթ կերպով անհրաժեշտ է, որ գործի Իջևան - Ղազախ հյուսիսային երկաթուղին։ Պատգամավորն ընդգծել է, որ թե՛ Փաշինյանը, թե՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարում էին, որ հարավային երթուղին ավելի շահեկան է, ավելի շատ եկամուտ կապահովի` հղում կատարելով ինչ-որ միջազգային ուսումնասիրությունների։

«Լավ, եթե ամենակարճ ճանապարհն ունենալու համար անհրաժեշտ է Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրար միացնել, բա TRIPP -ն էլ ու՞մ է պետք։ Չէ որ հայտարարում էին, որ ԹՐԻՓՓ-ը Արևմուտքը կապելու է Արևելքի հետ՝ Բոսֆորից մինչև անծայրածիր Չինաստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ), Կարս-Իգդիր-Նախիջևան, TRIPP ու դեռ մի հատ էլ «Արևելք - Արևմուտք»։ Կատա՞կ են անում, նույնիսկ ԲԹԿ գիծն է թերբեռնված, էլ ուր մնաց երեք համարյա զուգահեռ երկաթգծեր։ Հետևությունը մեկն է․ սա Փաշինյանի հերթական սուտ նախընտրական խոստումն է։ Ոչ մի «Արևելք - Արևմուտք» երկաթուղի էլ Փաշինյանը չի պատրաստվում կառուցել։ TRIPP -ից հրաժարվել արդեն չեն թողնի, իսկ նորի փող չունի»,–գրել է Խաչատրյանը։
Հավելենք, որ Փաշինյանն իր հայտարարության մեջ հիշեցրել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, թե Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։
Նա նշել էր, որ այդ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։ Փաշինյանն ընդգծել էր, որ այսօր միջազգային ներդրողներ են գալիս և առաջարկում՝ «չափել Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը, միջազգային բեռնատարների համար վճարովի դարձնել ճանապարհները»։

Պնդում էր, որ այդ ներդրողները պատրաստ են ինչքան պետք է ներդնել, քանի որ վստահ են՝ բեռնատարները հենց այս ճանապարհն են նախընտրելու։