https://arm.sputniknews.ru/20260530/pashinjany-tavushum-hajtararec-vor-mtadir-en-erkatughu-nvor-tshjugh-karucel--102820478.html
Փաշինյանը Տավուշում հայտարարեց, որ մտադիր են երկաթուղու նոր ճյուղ կառուցել
Փաշինյանը Տավուշում հայտարարեց, որ մտադիր են երկաթուղու նոր ճյուղ կառուցել
Sputnik Արմենիա
Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե Հայաստանն իր աշխարհագրական դիրքը փոխել է։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T18:31+0400
2026-05-30T18:31+0400
2026-05-30T19:10+0400
նիկոլ փաշինյան
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ֆիոլետովո
քարոզարշավ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102811470_0:0:1440:810_1920x0_80_0_0_70c44c5ce802cb09e993cc56eaba6ffe.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Իշխանությունները մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի ՀՀ–ն ունենա Արևելքն ու Արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին։ Այս մասին այսօր Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այսօր պետք է կենտրոնանանք մեր երկաթուղու վերաբացման վրա։Նա հայտարարեց, թե այս ամեն ինչի ամենակարևոր արդյունքն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. ինչպես ավելի վաղ ասել էր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ, հուսահատ ընկալվող աշխարհագրական դիրքը փոխարինվել է ու դարձել հուսավառ։«Աչաջրի, Իջևանի աշխարհագրական դիրքը փոխվել ա, Աչաջուրն ու Իջևանը միշտ ստեղ են եղել, բայց նախկինում մեր ընկալումն էն ա եղել, որ «վայ, էս ինչ սարսափելի աշխարհագրական դիրք ա», հիմա կողքից մարդիկ ասում են՝ «լսեք, ձեր աշխարհագրական դիրքն աշխարհում ամենալավն ա»,- հայտարարեց Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, թե Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ՀՀ–ն առաջիկայում կսկսի Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա և Երասխի երկաթուղիների նորոգումը. ՓաշինյանԸստ Փաշինյանի՝ այդ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։ Նրա խոսքով՝ այսօր միջազգային ներդրողներ են գալիս և առաջարկում՝ «չափել Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը, միջազգային բեռնատարների համար վճարովի դարձնել ճանապարհները»։Պնդում է, որ այդ ներդրողները պատրաստ են ինչքան պետք է ներդնել, քանի որ վստահ են՝ բեռնատարները հենց այս ճանապարհն են նախընտրելու։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
ֆիոլետովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102811470_88:0:1368:960_1920x0_80_0_0_bc80a17cb13c15eadedcf340c0bfaa11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ֆիոլետովո , քարոզարշավ, հայաստան
նիկոլ փաշինյան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ֆիոլետովո , քարոզարշավ, հայաստան
Փաշինյանը Տավուշում հայտարարեց, որ մտադիր են երկաթուղու նոր ճյուղ կառուցել
18:31 30.05.2026 (Թարմացված է: 19:10 30.05.2026) Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե Հայաստանն իր աշխարհագրական դիրքը փոխել է։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Իշխանությունները մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի ՀՀ–ն ունենա Արևելքն ու Արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին։ Այս մասին այսօր Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այսօր պետք է կենտրոնանանք մեր երկաթուղու վերաբացման վրա։
«Հաղարծինի սողանքը պետք է վերացնենք, շատ մեծ փող է՝ մոտ 500 մլն դոլար։ Եթե էն մեր մտածածն իրոք արդարանա, որ ամենակարճ երկաթուղին է, էդ փողը կգտնվի, որովհետև ներդնողը կհասկանա, որ հետ է բերելու էդ փողը։ Ֆիոլետովոյի հատվածում Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրարից 6 կմ են հեռու, էդ երկու մասը պետք է կպցնել իրար, ու մենք ունենում ենք Արևելք-Արևմուտք ամենակարճ երկաթուղին, իհարկե, մի քիչ թեքություններն էլ պետք է ուղղել, «подъем-ը» շատ ա»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե այս ամեն ինչի ամենակարևոր արդյունքն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. ինչպես ավելի վաղ ասել էր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ, հուսահատ ընկալվող աշխարհագրական դիրքը փոխարինվել է ու դարձել հուսավառ։
«Աչաջրի, Իջևանի աշխարհագրական դիրքը փոխվել ա, Աչաջուրն ու Իջևանը միշտ ստեղ են եղել, բայց նախկինում մեր ընկալումն էն ա եղել, որ «վայ, էս ինչ սարսափելի աշխարհագրական դիրք ա», հիմա կողքից մարդիկ ասում են՝ «լսեք, ձեր աշխարհագրական դիրքն աշխարհում ամենալավն ա»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, թե Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։
Ըստ Փաշինյանի՝ այդ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։ Նրա խոսքով՝ այսօր միջազգային ներդրողներ են գալիս և առաջարկում՝ «չափել Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը, միջազգային բեռնատարների համար վճարովի դարձնել ճանապարհները»։
Պնդում է, որ այդ ներդրողները պատրաստ են ինչքան պետք է ներդնել, քանի որ վստահ են՝ բեռնատարները հենց այս ճանապարհն են նախընտրելու։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։