00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վերջին անգամ եք տեսնում` ինչպես է քաղաքական գործիչը դիվան քշում. «Բոլորին դեմ եմ»–ի ակցիան

Բաժանորդագրվել
Այս ակցիայի միջոցով կուսակցության անդամները ցույց են տալու, թե ինչով են իրականում զբաղվում ԱԺ-ում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Սարդ-մարդն այսօր էլ «դիվան էր քշում» Վանաձորի փողոցներում։ ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր հերթական քաղաքական անսովոր ակցիան է իրականացնում՝ այս անգամ ընդդեմ քաղաքական գործիչների «դիվան քշելու» կամ անգործության։
«Դուք վերջին անգամ եք ականատես լինում, թե ինչպես է քաղաքական գործիչը «դիվան քշում»։ Վերջ դնենք սրան»,- քաղաքական ակցիային զուգահեռ հայտարարվում էր բարձրախոսով։
Նախապես հայտարարվել էր, որ այս ակցիայի միջոցով կուսակցության անդամները ցույց են տալու, թե ինչով են իրականում զբաղվում Ազգային ժողովում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին։
Վանաձորի Արցախի պուրակից մեկնարկած ակցիան ամենամեծ ոգևորությամբ դիմավորեցին վանաձորցի փոքրիկները՝ մինչև վերջ ուղեկցելով «դիվան քշող» սարդ-մարդուն։
Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը շատ յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է անում՝ «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու», «բոչկա գլորելու», «պորտը տեղը դնելու» ակցիաներ անելով։
Բացի այդ, կուսակցության անդամները Հայաստանի հանրային ռադիոընկերության դիմաց տեղադրեցին նաև «ժողովրդի զահլայի» 500– կիլոգրամանոց արձանը։
Շատերը կուսակցությանը քննադատում են անլրջության համար, մինչդեռ «Բոլորին դեմ եմ»-ի անդամները կարծում են, որ սա պայքարի միակ ռացիոնալ ձևն է։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0