https://arm.sputniknews.ru/20260530/turqian-karvogh-e-nvojemberin-gnal-artahert-nakhagahakan-yntrutjunneri-zlm-102819425.html
Թուրքիան կարող է նոյեմբերին գնալ արտահերթ նախագահական ընտրությունների. ԶԼՄ
Թուրքիան կարող է նոյեմբերին գնալ արտահերթ նախագահական ընտրությունների. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T17:14+0400
2026-05-30T17:14+0400
2026-05-30T17:29+0400
թուրք
թուրքիա
ընտրություններ
ռեջեփ թայիփ էրդողան
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/32/23143220_0:118:1499:962_1920x0_80_0_0_0c35710a3231539a936cc2ea8d8d61ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիտարկում է արդեն նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, նման սցենարը կարող է արդիական դառնալ այն դեպքում, եթե բնակչության տնտեսական և սոցիալական աջակցության նոր միջոցառումների իրականացումից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը մեծանա։ՔԱԿ-ի դեմ պայքարը Թուրքիային արժեցել է 2 տրիլիոն դոլար․ ԷրդողանՊարբերականի տվյալներով՝ կուսակցական շրջանակներում քննարկում են սոցիալական և տնտեսական միջոցառումների փաթեթի ազդեցությունը, որի հայտարարումը սպասվում է հոկտեմբերին։ Դրա արդյունավետությունը նախատեսվում է գնահատել ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների։Այդուհանդերձ, կուսակցության ներսում դեռևս միասնական կարծիք չկա։ Իշխող կուսակցության ղեկավարության մի մասը կարծում է, որ առանց տնտեսական իրավիճակի զգալի բարելավման ընտրությունների անցկացումը կապված է լուրջ ռիսկերի հետ։ Մյուսները, ընդհակառակը, ենթադրում են, որ աշխատավարձերի և սոցիալական վճարների սպասվող բարձրացումը կարող է օգնել ամրապնդել իշխանության դիրքերը ընտրողների շրջանում։Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ վերջնական որոշումը կկայացվի հասարակական կարծիքի հարցումների արդյունքների հիման վրա, որոնք կուսումնասիրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին. պահանջում է 11 հազար դոլարԱյս ֆոնին, ինչպես նշում է Cumhuriyet-ը, առաջիկա քաղաքական սեզոնը Թուրքիայի համար կարող է դառնալ վերջին տարիների ամենահագեցած շրջաններից մեկը։Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։«ASAL Araştırma» հետազոտական ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների գրեթե 60%-ը կողմ է արտահերթ համապետական ընտրությունների անցկացմանը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/32/23143220_225:160:1345:1000_1920x0_80_0_0_613267d129adb606820a1ac074b15e0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրք, թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան, վարկանիշ
թուրք, թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան, վարկանիշ
Թուրքիան կարող է նոյեմբերին գնալ արտահերթ նախագահական ընտրությունների. ԶԼՄ
17:14 30.05.2026 (Թարմացված է: 17:29 30.05.2026) Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիտարկում է արդեն նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, նման սցենարը կարող է արդիական դառնալ այն դեպքում, եթե բնակչության տնտեսական և սոցիալական աջակցության նոր միջոցառումների իրականացումից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը մեծանա։
Պարբերականի տվյալներով՝ կուսակցական շրջանակներում քննարկում են սոցիալական և տնտեսական միջոցառումների փաթեթի ազդեցությունը, որի հայտարարումը սպասվում է հոկտեմբերին։ Դրա արդյունավետությունը նախատեսվում է գնահատել ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների։
«Եթե հարցումները ցույց տան իշխող դաշինքին աջակցության աճ, ապա նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը կդիտարկվի շատ ավելի լուրջ», –գրում է թերթը։
Այդուհանդերձ, կուսակցության ներսում դեռևս միասնական կարծիք չկա։ Իշխող կուսակցության ղեկավարության մի մասը կարծում է, որ առանց տնտեսական իրավիճակի զգալի բարելավման ընտրությունների անցկացումը կապված է լուրջ ռիսկերի հետ։ Մյուսները, ընդհակառակը, ենթադրում են, որ աշխատավարձերի և սոցիալական վճարների սպասվող բարձրացումը կարող է օգնել ամրապնդել իշխանության դիրքերը ընտրողների շրջանում։
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ վերջնական որոշումը կկայացվի հասարակական կարծիքի հարցումների արդյունքների հիման վրա, որոնք կուսումնասիրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այս ֆոնին, ինչպես նշում է Cumhuriyet-ը, առաջիկա քաղաքական սեզոնը Թուրքիայի համար կարող է դառնալ վերջին տարիների ամենահագեցած շրջաններից մեկը։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։
«ASAL Araştırma» հետազոտական ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների գրեթե 60%-ը կողմ է արտահերթ համապետական ընտրությունների անցկացմանը։