00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռեալ զգացի՝ աշխարհի գագաթին եմ․ ինչպես Գևորգը հաղթահարեց մահվան գոտին և բարձրացավ Էվերեստ

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանը Էվերեստի վրա
Գևորգ Գասպարյանը Էվերեստի վրա - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Բաժանորդագրվել
Էվերեստի վերելքին զուգահեռ նաև դրամահավաք է հայտարարվել՝ դժվարին իրավիճակում հայտնված 3 ընտանիքների համար տուն կառուցելու նպատակով։ 1 ընտանիքի տան գումարն արդեն հավաքվել է, մնացել են մյուս երկուսը։
57 օր, 40 աստիճան ցուրտ, կյանքի ու մահվան պայքար, առողջության ու կամքի փորձություն 8848 մետր բարձրության վրա․ սա լեռնագնաց Գևորգ Գասպարյանի՝ աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը հաղթահարելու ու գագաթին հայոց եռագույնը բարձրացնելու պատմությունն է։
© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանը Էվերեստի վրա
Альпинист Геворг Гаспарян на Эвересте - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Գևորգ Գասպարյանը Էվերեստի վրա
Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգի համար լեռները կյանքի անբաժան մաս դարձան շուրջ 15 տարի առաջ։ Սկսեց փոքր լեռներից, հետո արդեն՝ Արարատ, Կազբեկ, Էլբրուս, Մոնբլան, ու այսպես շարունակ։ Ասում է՝ Էվերեստի մասին մտածել, հետո արդեն երազել բավականին ուշ է սկսել։ Մինչ այդ կարծում էր՝ Էվերեստի ճանապարհին սպասվող դժվարություններն ու ծայրաստիճան վտանգն իր համար հաղթահարելի չեն։
«Մի քանի 7000 մետրանոց լեռներից հետո հասկացա, որ կարող եմ փորձել, բայց ամենաառաջնայինն այս դեպքում հոգեբանական պատրաստվածությունն էր, ոչ թե ֆիզիկական․ դու պետք է պատրաստ լինես դժվարություններին, մարտահրավերներին, 2 ամիս այդ պայմաններում քնելուն, արթնանալուն, սնվելուն»,- ասում է Գևորգը։
Նախևառաջ, վերելքը պետք է բավականին շուտ պլանավորել, քանի որ Էվերեստը տարվա ընթացքում հնարավոր է բարձրանալ միայն ապրիլ–մայիս ամիսներին։ Դա, այսպես կոչված, «եղանակային այն պատուհանն է», երբ մուսոնային քամիները մեղմանում են, և ջերմաստիճանը համեմատաբար կայուն է դառնում բարձրանալու համար։ Ապրիլին արշավախմբերը սկսում են ժամանել բազային ճամբար՝ կլիմային վարժվելու համար, իսկ գագաթ բարձրանալն արդեն մայիսին է լինում։
© Photo : provided by Gevorg GasparyanԼեռնագնացները Էվերեստի գագաթին
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Լեռնագնացները Էվերեստի գագաթին
Էվերեստը կարելի է բարձրանալ երկու կողմից՝ Չինաստանի և Նեպալի։ Չինաստանի կողմից վերելքը համարվում է տեխնիկապես ավելի դժվար, բայց վտանգավոր սառցահոսքեր չեն լինում, իսկ Նեպալի կողմից վերելքն ամենահայտնին է, թեպետ նաև ամենավտանգավորը. սառցահոսքերի վտանգից բացի այստեղ է նաև ամենահայտնի Կհումբու սառցադաշտը։ Ընդհանուր վերելքը բավականին թանկ արժե՝ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար, որից 16 հազար դոլարը վճարվում է Էվերեստը բարձրանալու թույլտվության համար։ Տարվա ընթացքում միայն 500 թույլտվություն է տրվում, հետո գրանցված լեռնագնացները ժամանում են Նեպալ, ու սկսվում է նախապատրաստությունը։
«Ամեն ինչ սկսվում է Լուկլայից (2860 մ բարձրության վրա գտնվող գյուղ, որտեղից մեկնարկում են դեպի Էվերեստ բոլոր արշավները– խմբ․)։ Ի դեպ, այստեղ է աշխարհի ամենավտանգավոր օդանավակայանը՝ շատ կարճ թռիչքուղով։ Այստեղից սկսում ես քայլել և 7 օրում հասնում ես բազային ճամբար։ Քեզ մի քանի օր հանգստի ժամանակ են տալիս, հետո սկսում ես նախապատրաստվել սառցամագլցմանը, պարանների հետ աշխատանքին, և սպասում ես եղանակային պատուհանի, որ կարողանաս առաջին վերելքն իրականացնել ակլիմատիզացիայի համար դեպի վերև՝ Էվերեստի 1-ին և 2-րդ ճամբարներ»,- պատմում է Գևորգը։
© SputnikԳևորգ Գասպարյան
Альпинист Геворг Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Գևորգ Գասպարյան
Յուրաքանչյուր լեռնագնացի մեկ շերպա է կցվում որպես ուղեկից (շերպ կամ շերպա՝ Արևելյան Նեպալում՝ Էվերեստի մոտ ապրող ազգություն, որոնց հիմնական զբաղմունքը դեպի Էվերեստի գագաթ արշավականներին ուղեկցելն է)։
© Photo : provided by Gevorg GasparyanԼեռնագնացները Էվերեստի վրա
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Լեռնագնացները Էվերեստի վրա
Ասում է՝ անգամ բազային ճամբարում սպասելիս կամքդ պիտի կոփես․ ամեն գիշեր սառցահոսքի դղրդյուն է լսվում։ Մտածում ես՝ տեսնես մարդիկ մնացի՞ն հոսքի տակ, թե՞․․․
«Ու էսպես ամեն օր ինչ-որ բան լսում ես, ինչ-որ բան ես տեսնում՝ վիրավոր մարդկանց ես տեսնում, որոնց ուղղաթիռները տեղափոխում են, մահերի մասին ես լսում։ Այս ամեն ինչը շատ մեծ հոգեբանական ճնշում է։ Պիտի որոշես՝ եթե ընտրել ես գագաթին հասնելու ճանապարհը, ուրեմն պիտի դիմանաս և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն։ Եթե ոչ, ապա ցանկացած պահի կարող ես հետ գնալ»,- պատմում է Գևորգը։
Կյանքի ու մահվան այս ճանապարհը բոլորը չէ, որ հաղթահարում են։ Բացի այն, որ գրեթե ամեն խմբում եթե ոչ զոհ (ըստ վիճակագրական տվյալների՝ տարեկան 5-10 զոհ է լինում–խմբ․), ապա տարբեր աստիճանի վնասվածքներ են լինում, շատ լեռնագնացներ նաև կես ճանապարհից հետ են դառնում։ Հոգեբանորեն ծանր է նաև, քանի որ ճանապարհին՝ սառույցների, ձների մեջ նաև դիակներ ես տեսնում ու ստիպված լինում պարզապես անցնել դրանց կողքով։
© Photo : provided by Gevorg GasparyanԼեռնագնացների շարասյունը Էվերեստի վրա
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Լեռնագնացների շարասյունը Էվերեստի վրա
Ճանապարհի կեսից հետ գնալը Գևորգն ի սկզբանե չէր բացառել։ Որոշել էր՝ եթե հասկանա, որ չափազանց չարդարացված ռիսկի է գնում կյանքի համար, ապա մի կողմ է դնելու ծախսած գումարներն ու հետ է գնալու, քանի որ Էվերեստը բարձրանալու հնարավորություն էլի կլինի, իսկ կյանքը մեկ անգամ է տրվում։
Ճանապարհին մի քանի անգամ ծայրահեղ վտանգավոր իրավիճակներում է հայտնվել՝ ունենալով այն զգացողությունը, որ կարող է և վերջը լինել։ Օրինակ` իրենից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ուժեղ ձնահոսք է եղել, և սառույցի հսկայական կտորներ են ընկել։ Մեկ ուղեկցողի և մեկ լեռնագնացի ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտաբար՝ միայն կոտրվածքներով։
© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանը Էվերեստը բարձրանալիս
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Գևորգ Գասպարյանը Էվերեստը բարձրանալիս
Ասում է` ամենադժվար պահերին ուժ տվողն իրեն սպասող 1 և 3 տարեկան դուստրերն էին։
Վերջին կանգառի ժամանակ ընդամենը 2-3 ժամ հանգստացել են վրանի տակ, թեյ խմել ու սկսել դեպի գագաթ վերելքը։ Այս վերջին կանգառից հետո մինչ նպատակակետին հասնելն ու հետ ճանապարհը 30 ժամից ավելի է տևում ՝ առանց հանգստի հնարավորության։ Քանի որ Գևորգի վերելքի օրը շուրջ 250 մարդ էր բարձրանում, արդեն գագաթին մոտ մի ամբողջ հերթ էր գոյացել։ Զավեշտալի է, բայց մոլորակի ամենաբարձր կետին հասնելուց առաջ Գևորգը ստիպված է եղել շուրջ 4 ժամ կանգնած մնալ լեռնագնացների հերթում։
© Photo : provided by Gevorg GasparyanԼեռնագնացների հերթը Էվերեստի վրա
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Լեռնագնացների հերթը Էվերեստի վրա
«Երբ հասա վերև, եղանակը պարզ էր, ռեալ զգացի, որ աշխարհի գագաթին եմ։ Շատ սիրուն տեսարան էր, շուրջդ 8000 մետրանոց լեռներ էին, Նեպալն էր երևում, Չինաստանը, հաստատ Հնդկաստանն էլ կերևար, բայց այդ իրավիճակում դժվար է այդ ամենը գիտակցելը»,- ասում է Գևորգը։
Այս բարձունքում ոչ միայն հայոց եռագույնը բարձրացրեց, այլև շարական երգեց` որքան որ 8848 մետրի վրա՝ թթվածնային քաղցի պայմաններում, հնարավոր էր դա անել։
Ասում է՝ մի բան է բարձրանալը, մեկ այլ բան է՝ Էվերեստն իջնելը, որովհետև բազմաթիվ վտանգներ նաև հետադարձ ճանապարհին են սպասում։ Ապրիլին դեռ սառած է և հանգիստ կարողանում ես քայլել սառույցների վրայով, իսկ մայիսին, երբ օդի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, սառցաճեղքերն են մեծանում, ոտքդ դնում ես ու չգիտես՝ սառույցի տակ ճեղք կա, թե ոչ։ Խմբի աղջիկներից մեկը հենց այդ ճեղքերից մեկն էր ընկել իջնելիս, և նրան ուսի և ծնոտի կոտրվածքով ուղղաթիռով հիվանդանոց էին տեղափոխել։
© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանը բազային ճամբարներից մեկում
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Գևորգ Գասպարյանը բազային ճամբարներից մեկում
«Երբ որ գագաթից իջնում էի, իմ շերպան տեսողությունը կորցրեց, և չգիտակցելով, թե ինչ է անում, պահեստային մեր թթվածինն իր հետ վերցրեց և վազելով իջավ ներքև։ Ես մնացի վերջին հատվածում առանց թթվածին՝ մահվան գոտում։ Ինչևէ, բարեբախտաբար, բարձրացող շերպաներից մեկը համաձայնվեց իր թթվածնից տալ, որպեսզի շնչեմ, վերականգնվեմ և այդպես հասնեմ մինչև հետ՝ 8000 մետրի վրա գտնվող 4-րդ ճամբար»,- պատմում է Գևորգը։
Վտանգավոր իրավիճակներից մեկն էլ ճանապարհի գրեթե վերջում էր նրան սպասում․ ասում է՝ ընդամենը 1 ժամի չափ էր մնացել բազային ճամբար հասնելու համար, պետք է անցնեին նեղ, ճոճվող աստիճաններով։ Արդեն աստիճանների մեջտեղում էր, երբ աջ կողմում գտնվող ժայռը սկսեց փլվել։
«Շատ մեծ բարձրությունից էդ քարերը սկսեցին թափվել մեր կողմ, ուղիղ մեզ վրա էին թափվում, մեքենաների մեծությամբ քարեր էին նաև։ Շերպանները, որոնք մինչ այդ ձգած պահում էին պարանները, որ ճոճվող աստիճանի վրա հավասարակաշռություն կարողանայինք պահել, թողեցին ու փախան։ Ես մնացի մեն մենակ էդ աստիճանների կենտրոնում կանգնած․․․»,- ասում է Գևորգն ու մինչև հիմա զարմանում, թե ինչ հրաշքով որևէ քար իր վրա չընկավ, չվնասեց, կամ էլ ինչպես իրեն հաջողվեց հավասարակշռություն պահել։
Հաշվի առնելով Էվերեստը բարձրանալու նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ Գևորգը նաև դրամահավաք է հայտարարել, որի հասույթով դժվարին իրավիճակում հայտնված 3 ընտանիքներ տուն կունենան։ Նման փորձ արել էր Ակունկագուան բարձրանալիս, հավաքված գումարով մի ընտանիքի համար հնարավոր եղավ տուն կառուցել։ Հիմա ընտանիքներից մեկի տան գումարն է հավաքվել, ևս երկուսի համար դրամահավաքը շարունակվում է։ Գևորգը հորդորում է մարդկանց հնարավորության սահմանում մասնակցել, թեկուզ մեկ օրվա սուրճի գումարը նվիրաբերել և օգնել փոխել 3 ընտանիքների կյանքը։
© Photo : provided by Gevorg GasparyanԷվերեստից բացվող տեսարանը
Альпинист Геворг Гаспарян поднимается на Эверест - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Էվերեստից բացվող տեսարանը
Իսկ ինչ է Գևորգին սպասվում հետո․ այս պահին կարծում է՝ 8000 մետր էլ չի բարձրանա, բայց լեռներն արդեն կանչում են։ Աշխարհի 7 մայրցամաքների ամենաբարձր 4 գագաթներն արդեն հասել է, մնացել են 3-ը, որոնք Գևորգի ապագայի ծրագրերում են։
Լրահոս
0