https://arm.sputniknews.ru/20260524/hhn-arajikajum-ksksi-gjumri-akhurik-aqjaqa-ev-eraskhi-erkatughineri-nvorvogumy-pashinjan-102554856.html
ՀՀ–ն առաջիկայում կսկսի Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա և Երասխի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
ՀՀ–ն առաջիկայում կսկսի Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա և Երասխի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի փոխանցմամբ՝ թուրքական կողմն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։ 24.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-24T14:04+0400
2026-05-24T14:04+0400
2026-05-24T14:04+0400
նիկոլ փաշինյան
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
թուրքիա
ախուրիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102536101_0:0:1500:844_1920x0_80_0_0_398f196d10f251c6e897fe1c2cc3172c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հայաստանն առաջիկայում Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումն է սկսելու։ Այսօր Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն է արել արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից աշխատանքներ արդեն սկսել են, ու երկաթուղին բացվելու է։Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Ըստ Փաշինյանի` առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։
թուրքիա
ախուրիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102536101_128:0:1461:1000_1920x0_80_0_0_e064951fa61f35092cbf94b895bd2b61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), թուրքիա, ախուրիկ
նիկոլ փաշինյան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), թուրքիա, ախուրիկ
ՀՀ–ն առաջիկայում կսկսի Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա և Երասխի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
ՀՀ վարչապետի փոխանցմամբ՝ թուրքական կողմն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հայաստանն առաջիկայում Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումն է սկսելու։ Այսօր Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն է արել արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից աշխատանքներ արդեն սկսել են, ու երկաթուղին բացվելու է։
«Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Ըստ Փաշինյանի` առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։