00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող թատրոնը․ Նարեկ Կարապետյան

© SputnikԱրցախի ներկայացուցչության շենքը Երևանում
Արցախի ներկայացուցչության շենքը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2026
Բաժանորդագրվել
Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի մի կտոր է։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Արցախի ներկայացուցչության շենքի վրա աչքի ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ «Երևանի ադրբեջանական թատրոնը» վերջերս վերակառուցվել է, և մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է «վերադարձի» համար մշակութային հիմնավորում ստեղծել, և այս թատրոնը հենց այդ նպատակով է բացվել։
«Ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա շեշտեց՝ Արցախի ներկայացուցչության շենքը Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի մի կտոր է։
Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ Բաքվում բացվում է «Երևանի ադրբեջանական թատրոնը», զուգահեռ իրականության մեջ Հայաստանում սկսվում է Արցախի ներկայացուցչությունը խլելու գործընթացը։
Հիշեցնենք` 2025թ․ հուլիսին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։
Մայիսի 26-ին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել` հավելելով, որ պատրաստվում են բողոքարկել վարչական դատարանի որոշումը։
Լրահոս
0