https://arm.sputniknews.ru/20260529/vvolgvogradi-marzum-ats-i-hardzakman-hetevanqvov-tghamard-e-zvohvel-102753619.html
Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել
Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել
Sputnik Արմենիա
ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում... 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T10:01+0400
2026-05-29T10:01+0400
2026-05-29T10:04+0400
վոլգոգրադ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79720214_0:228:2831:1820_1920x0_80_0_0_915674e2ae7d5ac0577d5124aed1a3e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել մի կին։ Եվս մեկ մարդ վիրավորվել է քաղաքի Վերշինինի փողոցում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Տեղեկությունները հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը:«Ճշտված տեղեկություններով` Կիևի հանցավոր ռեժիմի անօդաչու թռչող սարքերի գիշերային ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, կա զոհ։ Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանում 60-ամյա տղամարդ է զոհվել, ծանր վիճակում հոսպիտալացվել է 55-ամյա կին: Եվս մի հոգի վիրավորվել է Վերշինինիփողոցում գտնվող տանը. նա բժշկական օգնություն է ստացել տեղում, հոսպիտալացման կարիք չկա», - MAX հարթակում գրել է մարզպետը:Բոչարովը մանրամասնել է, որ ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում, ինչպես նաև տեղի են ունեցել լոկալբռնկումներ, որոնք բոլորն էլ մարվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
վոլգոգրադ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/16/79720214_41:0:2772:2048_1920x0_80_0_0_c95579d0d98b572d296c5a595a710bec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վոլգոգրադ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
վոլգոգրադ, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է զոհվել
10:01 29.05.2026 (Թարմացված է: 10:04 29.05.2026) ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում, ինչպես նաևտեղի են ունեցել լոկալ բռնկումներ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել մի կին։ Եվս մեկ մարդ վիրավորվել է քաղաքի Վերշինինի փողոցում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Տեղեկությունները հայտնել է մարզպետ Անդրեյ Բոչարովը:
«Ճշտված տեղեկություններով` Կիևի հանցավոր ռեժիմի անօդաչու թռչող սարքերի գիշերային ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, կա զոհ։ Վոլժսկի քաղաքի սինթետիկ մանրաթելերի գործարանում 60-ամյա տղամարդ է զոհվել, ծանր վիճակում հոսպիտալացվել է 55-ամյա կին: Եվս մի հոգի վիրավորվել է Վերշինինիփողոցում գտնվող տանը. նա բժշկական օգնություն է ստացել տեղում, հոսպիտալացման կարիք չկա», - MAX հարթակում գրել է մարզպետը:
Բոչարովը մանրամասնել է, որ ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են գրանցվել Վոլժսկու քիմիական ձեռնարկությունում, Վոլգոգրադի հարավում գտնվող վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում, ինչպես նաև տեղի են ունեցել լոկալբռնկումներ, որոնք բոլորն էլ մարվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։