https://arm.sputniknews.ru/20260529/uzhegh-hajastani-nerkajacucichnery-krkin-hajtnvel-en-hh-hakakvorupcivon-kvomitei-tirakhum-102762626.html
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կրկին հայտնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կրկին հայտնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում ենթադրյալ ընտրակաշառքի մասին խոսակցություններ են։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T13:25+0400
2026-05-29T13:25+0400
2026-05-29T13:32+0400
հայաստան
շիրակի մարզ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102760902_38:0:1736:955_1920x0_80_0_0_c798fe678497350df3dd57b4d9598645.png
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։ Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։Ըստ հրապարակված ձայնագրության` ոմն Է. հայտնում է, թե ինքը թաքցնելու բան չունի ու իրեն «Մեր ձևովը» 1 մլն է տվել։ Ոմն Ա.–ն էլ դժգոհելով ասում է, թե թող յուրաքանչյուրին 100 000 դրամ տան, որպեսզի իրենք էլ ընտրեն։ Է.–ն նշում է, թե իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո ու բերել, գումարը տվել։Է.–ն ոմն Հ.–ի էլ ասում է, թե նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում (նկատի ունի տարբեր քաղաքական ուժերի. խմբ.)։Հիշեցնենք` նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։։
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102760902_250:0:1523:955_1920x0_80_0_0_a521b20d0ab67cc39559fa063f5326d2.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շիրակի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, շիրակի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կրկին հայտնվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում
13:25 29.05.2026 (Թարմացված է: 13:32 29.05.2026) Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որում ենթադրյալ ընտրակաշառքի մասին խոսակցություններ են։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել Շիրակի մարզի մի շարք ընտրողների։
Նախաքննական մարմինը նոր ձայնագրություն է հրապարակել։
«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ հրապարակված ձայնագրության` ոմն Է. հայտնում է, թե ինքը թաքցնելու բան չունի ու իրեն «Մեր ձևովը» 1 մլն է տվել։ Ոմն Ա.–ն էլ դժգոհելով ասում է, թե թող յուրաքանչյուրին 100 000 դրամ տան, որպեսզի իրենք էլ ընտրեն։ Է.–ն նշում է, թե իրեն զանգել է Սլաբոտկայից ոմն Հենդո ու բերել, գումարը տվել։
Է.–ն ոմն Հ.–ի էլ ասում է, թե նույն հարցի շուրջ 3 տարբեր մարդկանց հետ է շփվում (նկատի ունի տարբեր քաղաքական ուժերի. խմբ.)։
Հիշեցնենք` նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար այսօրինակ հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ
այդ ձայնագրություններին լուրջ չի վերաբերվում. «Իրենք ձայնագրում, իրենք ուրախանում են»։ Նրա խոսքով` ուժային ծառայությունները դրանցով արջի ծառայություն են մատուցում իշխանություններին։