https://arm.sputniknews.ru/20260529/tunisi-het-eatm-azat-arevtri-gvotin-tujl-kta-durs-gal-afrikaji-shuka-eth-102781256.html
Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտին թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա. ԵՏՀ
Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտին թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա. ԵՏՀ
Sputnik Արմենիա
Թունիսը եվրասիական «հնգյակի» պետությունների համար ռազմավարական կետ է Աֆրիկայի արագ աճող շուկա դուրս գալու համար։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T17:27+0400
2026-05-29T17:27+0400
2026-05-29T17:27+0400
բակիտժան սագինտաև
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
թունիս
առևտուր
աֆրիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777974_0:0:3294:1853_1920x0_80_0_0_7ed21975058dbd948b135a03bbc35211.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսում է Թունիսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները, ինչը միությանը թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա։ Այս մասին Աստանայում կազմակերպության գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ինտեգրացիոն օրակարգի մի շարք կարևոր հարցեր։Բացի այդ, նրա խոսքով, որոշում է կայացվել արդիականացնել 2019 թվականին Սերբիայի հետ ձեռք բերված առանձին պայմանավորվածություններ։ «Խոսքը գործող ազատ առևտրի համաձայնագրում ապրանքներին ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ պահանջների պարզեցման մասին է։ Այս միջոցը կօգնի որակապես պարզեցնել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումը»,-ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։Նա շեշտել է, որ այսպիսով ընդլայնվում են այլ երկրների հետ միության պետությունների համագործակցության հնարավորությունները։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ ԵԱՏՄ-ի գոյության ընթացքում միության երկրների համախառն ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 3,01 տրիլիոն դոլարի, անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը՝ 72%-ով։ Բացի այդ, 2025 թվականի արդյունքներով միավորման ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով։
թունիս
աֆրիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777974_69:0:2800:2048_1920x0_80_0_0_369eca2f3272bb2316b5bef12c03537c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բակիտժան սագինտաև, եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, առևտուր, աֆրիկա
բակիտժան սագինտաև, եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, առևտուր, աֆրիկա
Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտին թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա. ԵՏՀ
Թունիսը եվրասիական «հնգյակի» պետությունների համար ռազմավարական կետ է Աֆրիկայի արագ աճող շուկա դուրս գալու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսում է Թունիսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները, ինչը միությանը թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա։ Այս մասին Աստանայում կազմակերպության գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ինտեգրացիոն օրակարգի մի շարք կարևոր հարցեր։
«Ստորագրվել է երկու կարևոր միջազգային փաստաթուղթ։ Առաջինը՝ մենք սկսում ենք Թունիսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները։ ԵԱՏՄ-ն ընդլայնում է արտոնյալ համաձայնագրերի ցանցը։ Թունիսը եվրասիական «հնգյակի» պետությունների համար ռազմավարական կետ է Աֆրիկայի արագ աճող շուկա դուրս գալու համար»,-հայտարարել է Սագինտաևը։
Բացի այդ, նրա խոսքով, որոշում է կայացվել արդիականացնել 2019 թվականին Սերբիայի հետ ձեռք բերված առանձին պայմանավորվածություններ։ «Խոսքը գործող ազատ առևտրի համաձայնագրում ապրանքներին ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ պահանջների պարզեցման մասին է։ Այս միջոցը կօգնի որակապես պարզեցնել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումը»,-ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։
Նա շեշտել է, որ այսպիսով ընդլայնվում են այլ երկրների հետ միության պետությունների համագործակցության հնարավորությունները։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ ԵԱՏՄ-ի գոյության ընթացքում միության երկրների համախառն ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 3,01 տրիլիոն դոլարի, անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը՝ 72%-ով։ Բացի այդ, 2025 թվականի արդյունքներով միավորման ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով։