00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդը պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։
«Հիմա խորհրդակցություն կանցկացնեմ օպերատիվ կենտրոնում՝ վերջնական որոշում կայացնելու համար (Իրանի վերաբերյալ. խմբ.)», – գրել է Թրամփը «Truth Social»–ում։
ԱՄՆ առաջնորդն ընդգծել է` Իրանը պետք է համաձայնություն տա, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։
Նա նաև պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը, և հայտնել է, որ ԱՄՆ–ն Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությամբ ԻԻՀ–ից դուրս կբերեն միջուկային նյութերը` դրանք ոչնչացնելու համար։
Թրամփի խոսքով` գործարքն այս պահին գումարի որևէ փոխանակում չի ենթադրում, իսկ ավելի քիչ կարևորություն ունեցող մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
ԱՄՆ–ի և Իրանի բանակցողները համաձայնեցրել են հուշագրի նախագիծը
Լրահոս
0