https://arm.sputniknews.ru/20260529/rusakan-banaky-1-orum-verahskvoghutjan-tak-e-vercrel-4-bnakavajr-rd-pn-102764839.html
Ռուսական բանակը 1 օրում վերահսկողության տակ է վերցրել 4 բնակավայր. ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը 1 օրում վերահսկողության տակ է վերցրել 4 բնակավայր. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Գործողություններին մասնակցել են «Արևելք» և «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումները։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T13:56+0400
2026-05-29T13:56+0400
2026-05-29T14:45+0400
ռուսաստան
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_42:191:1600:1067_1920x0_80_0_0_64fd40eeb89c9915e619e20adce70ed2.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում 1 օրում վերահսկողության տակ է վերցրել միանգամից 4 բնակավայր՝ Խարկովի մարզի Բուդարկին և Կարայիչնոյեն, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպոդգորոդնոյեն ու Լեսնոյեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Դնեպրոպետրովսկի մարզում առաջխաղացումը կատարվել է «Արևելք», իսկ Խարկովի մարզում՝ «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում։Նշվում է նաև, որ անցած շաբաթ «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական դրությունը: «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968590_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8472cf9b71873b495e9b17fa3b86f017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Ռուսական բանակը 1 օրում վերահսկողության տակ է վերցրել 4 բնակավայր. ՌԴ ՊՆ
13:56 29.05.2026 (Թարմացված է: 14:45 29.05.2026) Գործողություններին մասնակցել են «Արևելք» և «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումները։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում 1 օրում վերահսկողության տակ է վերցրել միանգամից 4 բնակավայր՝ Խարկովի մարզի Բուդարկին և Կարայիչնոյեն, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի Նովոպոդգորոդնոյեն ու Լեսնոյեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դնեպրոպետրովսկի մարզում առաջխաղացումը կատարվել է «Արևելք», իսկ Խարկովի մարզում՝ «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում։
Նշվում է նաև, որ անցած շաբաթ «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական դրությունը: «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։