https://arm.sputniknews.ru/20260529/pashinjany-krknorinakum-e-saakashviliin-prvoblemner-hrahrelvov-rdi-het-qvocharjan-102804753.html
Փաշինյանը կրկնօրինակում է Սաակաշվիլիին` պրոբլեմներ հրահրելով ՌԴ–ի հետ. Քոչարյան
Փաշինյանը կրկնօրինակում է Սաակաշվիլիին` պրոբլեմներ հրահրելով ՌԴ–ի հետ. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ, իսկ արտաքին հարաբերություններում դա չափազանց վտանգավոր է։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T23:51+0400
2026-05-29T23:51+0400
2026-05-30T00:00+0400
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102802660_12:0:1269:707_1920x0_80_0_0_f6a54301eba32ca29982168edf1c2efa.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ կրկնօրինակում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իր քայլերով հրահրում է պրոբլեմներ Ռուսաստանի հետ և փորձում Արևմուտքում աջակցություն փնտրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։Նրա խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ, ու եթե ներքաղաքական կյանքում, դա կարող է խնդիրներ չառաջացնել, ապա արտաքին հարաբերություններում չափազանց վտանգավոր է, և դրա գինը տալիս է ժողովուրդը։ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ ոչ մեկը Փաշինյանին չէր ստիպել Երևան հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը կոշտ հայտարարություններ արեց ՀՀ տարածքից ՌԴ–ի հասցեին։ Կամ ոչ ոք չէր ասել, որ Երևանը շատ շտապ պետք է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Լիտվայի հետ, մի երկրի, որը հայտարարել էր, որ պատերազմի մեջ է ՌԴ–ի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102802660_169:0:1112:707_1920x0_80_0_0_e09e5f568bfa16a29e5f7bedabf2f61a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, միխեիլ սաակաշվիլի
ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, միխեիլ սաակաշվիլի
Փաշինյանը կրկնօրինակում է Սաակաշվիլիին` պրոբլեմներ հրահրելով ՌԴ–ի հետ. Քոչարյան
23:51 29.05.2026 (Թարմացված է: 00:00 30.05.2026) ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ, իսկ արտաքին հարաբերություններում դա չափազանց վտանգավոր է։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ կրկնօրինակում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, իր քայլերով հրահրում է պրոբլեմներ Ռուսաստանի հետ և փորձում Արևմուտքում աջակցություն փնտրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Սա մի քաղաքականություն է, որը ես ուղղակի մերժում եմ։ Իմ քաղաքականության մոդելը հետևյալն է. մի՛ մխրճվի խոշոր երկրների բախման մեջ, փորձիր համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի՛ խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ, ու եթե ներքաղաքական կյանքում, դա կարող է խնդիրներ չառաջացնել, ապա արտաքին հարաբերություններում չափազանց վտանգավոր է, և դրա գինը տալիս է ժողովուրդը։
ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ ոչ մեկը Փաշինյանին չէր ստիպել Երևան հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը կոշտ հայտարարություններ արեց ՀՀ տարածքից ՌԴ–ի հասցեին։ Կամ ոչ ոք չէր ասել, որ Երևանը շատ շտապ պետք է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Լիտվայի հետ, մի երկրի, որը հայտարարել էր, որ պատերազմի մեջ է ՌԴ–ի հետ։