00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄԱԿ–ի կենտրոնակայանում բացվել է Սովինֆորմբյուրոյի 85-ամյակին նվիրված ցուցահանդես

© Sputnik / Роман Махмутов / Անցնել մեդիապահոցՄԱԿ–ի կենտրոնակայանը
ՄԱԿ–ի կենտրոնակայանը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
Ցուցահանդեսում ներկայացված են Սովինֆորմբյուրոյի իրավահաջորդ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի արխիվներից լուսանկարներ, որոնք արվել են 1940-ականներից մինչև 2020-ական թվականները։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է «Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված են ՌԻԱ Նովոստիի արխիվից 30 նշանակալի լուսանկարներ, որոնք արվել են1940-ական և 2020-ական թվականներին։ Լուսանկարների թվում են Ստալինգրադի ճակատամարտի, 1945 թվականի Հաղթանակի շքերթի, Յուրի Գագարինի առաջին թռիչքի, Մոսկվայի, Սոչիի և Միլանի օլիմպիական խաղերի, ինչպես նաև խաղաղապահ ուժերի աշխատանքի և համաշխարհային առաջնորդների հանդիպումների կադրերը։
© Sputnik«Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից
Выставка 85 лет Совинформбюро. Ожившая история. Запечатлённая эпоха в штаб-квартире ООН. - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
«Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից
Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարների շարքում կարելի է տեսնել հայտնի լուսանկարիչների, այդ թվում՝ առաջնագծի ֆոտոթղթակիցների լուսանկարները։ Ցուցանմուշների թվում են Գեորգի Զելմայի, Եվգենի Խալդեի, Վլադիմիր Գրեբնևի, Միխայիլ Օզյորսկու, Իգոր Կոստինի և այլ հայտնի ֆոտոլուսանկարիչների աշխատանքները։
Ցուցահանդեսը բացել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, իսկ բուն միջոցառմանը ներկա են եղել տասնյակ հյուրեր, այդ թվում՝ դիվանագետներ և ՄԱԿ-ի քարտուղարության աշխատակիցներ։
«Սրանք բոլորը պարզապես լուսանկարներ չեն։ Սա երկրի տարեգրությունն է, որն արձանագրել են մարդիկ, որոնք կարող էին տեսնել կարևորը», – ասել է նա՝ դիմելով ցուցահանդեսի հյուրերին։
© Sputnik«Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից
Выставка 85 лет Совинформбюро. Ожившая история. Запечатлённая эпоха в штаб-квартире ООН. - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
«Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից
«Մենք հարգում ենք մեր գործընկերների հիշատակը։ Նրանք մինչև վերջ կատարել են իրենց պարտքը, որպեսզի տեղի ունեցողի մասին ճշմարտությունը արձանագրվի և լսելի լինի։ Ահա թե ինչու է լրագրողների աշխատանքը տեղում նաև այսօր պահպանում իր հատուկ նշանակությունը», – շարունակել է Նեբենզյան։
Ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունը մուլտիմեդիոն բաղադրիչն է, որի շնորհիվ պատմական կադրերը կենդանանում են. այցելուները ոչ միայն ստատիկ պատկերներ են տեսնում, այլև շարժում, դեմքի արտահայտություններ և դիտանկյունների փոփոխում. անցյալի արձանագրված պահերը դադարում են սառած պահեր մնալ։
© Sputnik«Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից
Выставка 85 лет Совинформбюро. Ожившая история. Запечатлённая эпоха в штаб-квартире ООН. - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
«Սովինֆորմբյուրոյի 85 տարին։ Կենդանացած պատմություն։ Արձանագրված դարաշրջան» ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից
Ներկայացված նյութերն անբաժանելիորեն կապված են 1941 թվականին հիմնադրված Սովինֆորմբյուրոյի պատմության հետ։ Ավելի ուշ այն վերափոխվեց «Նովոստի» մամուլի գործակալության, ապա ՌԻԱ Նովոստիի, որի ավանդույթներն այսօր շարունակում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը։ 85 տարվա ընթացքում հավաքված արխիվը դարձավ ցուցահանդեսի հիմքը։
«Մեզ համար կարևոր է հարգել այդ ժառանգությանը։ Ցուցահանդեսը ոչ միայն հարգանքի տուրք է ֆոտոլրագրության վետերաններին, այլև հրավեր դիտողին՝ տեսնելու, թե ինչպես են ճշմարտության, հուզական և խորը ռեպորտաժի ավանդույթներն ապրում նաև այսօր։ Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք այս կադրերը ցուցադրել համաշխարհային հանրությանը», – նշել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Գորնոստաևը։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում ցուցահանդեսը լայնածավալ միջազգային նախագծի սկիզբ դարձավ: Սկսած հունիսի 24-ից՝ լեգենդար Խորհրդային ինֆորմբյուրոյի հոբելյանի օրվանից, և հետագա օրերին ցուցահանդեսը կներկայացվի մի շարք երկրներում՝ ինչպես առցանց, այնպես էլ դասական ​​ցուցադրությունների տեսքով:
Պուտինը պետական պարգև է շնորհել «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Բլագոդիրենկոյին
Լրահոս
0