https://arm.sputniknews.ru/20260529/kuban-eatm-erkrnerin-kvoch-e-arel-nerdrumner-katarel-kghzu-razmavarakan-volvortnerum-102776773.html
Կուբան ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական ոլորտներում
Կուբան ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական ոլորտներում
Sputnik Արմենիա
Կուբայի փոխնախագահի խոսքով՝ Հավանան գործնական հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնման համար։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T16:22+0400
2026-05-29T16:22+0400
2026-05-29T16:22+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
կուբայի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102768941_0:0:1500:843_1920x0_80_0_0_d427915a39d0ef2c38d7dd6786a28995.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական կարևորության ոլորտներում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբայի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել է 2026-2030 թվականների համատեղ գործողությունների նոր ծրագիրը, ըստ որի կղզին պետք է դառնա առևտրային և լոգիստիկ հանգույց, որով միության երկրները դուրս կգան Լատինական Ամերիկայի շուկաներ։Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Մեսան հայտարարել է, որ Հավանան լիակատար պատրաստակամություն է հայտնում համատեղ աշխատելու այնպիսի պայմանների ու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել կուբայական ապրանքների և ծառայությունների լայն ներկայությունը այս կարևոր շուկայում։Նրա խոսքով՝ Հավանայի առաջնահերթություններից մեկը Կուբայի տնտեսական և սոցիալական զարգացման մեջ եվրասիական ներդրողների ու ֆինանսական կառույցների մասնակցության խթանումն է, հատկապես՝ ռազմավարական նշանակության ոլորտներում։Կուբայի փոխնախագահը նաև հայտնել է, որ Հավանան պատրաստ է ավելի ակտիվորեն ներգրավվել Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ և տնտեսական նախաձեռնություններում։Նա նշել է, որ Կուբան համագործակցության ընդլայնման գործնական հնարավորություններ ունի, մասնավորապես՝ «Մարիել» զարգացման հատուկ գոտու միջոցով, որը կարող է ինտեգրվել միջազգային և մուլտիմոդալ լոգիստիկ կենտրոնների ստեղծմանն ուղղված ԵԱՏՄ նախագծերին։«Դա թույլ կտա մեծացնել առևտրի և տնտեսական համագործակցության ծավալները Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ»,-ասել է Մեսան։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կարող է օգտագործել նաև Կուբայի շահավետ աշխարհագրական դիրքը, «Մարիել» հատուկ գոտու արդյունաբերական ներուժը, ինչպես նաև նավահանգիստների ու մաքսային ծառայությունների զարգացող ենթակառուցվածքները։Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ երկրներին՝ ԱՄՆ-ի կողմից ճնշումների պայմաններում ցուցաբերած համերաշխության համար։ Մեսան նշել է, որ չնայած ագրեսիային՝ Կուբան մենակ չէ։Հիշեցնենք, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին ուժեղացրել է քաղաքական և տնտեսական ճնշումը Կուբայի նկատմամբ։ Մասնավորապես, հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծման վրա, որոնք նավթ են մատակարարում Կուբային, ինչպես նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգությանը իբր սպառնացող կուբայական վտանգի հետ։ Այս միջոցը սրել է վառելիքի դեֆիցիտը կղզում, անդրադարձել է էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի աշխատանքի, սննդամթերքի արտադրության, առողջապահության և կրթության վրա։Մայիսի 20-ին ԱՄՆ-ն մեղադրանքներ է ներկայացրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և այլ անձանց՝ ամերիկացիների սպանության նպատակով իբր դավադրություն կազմակերպելու համար։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքները զուրկ են իրավական հիմքերից, իսկ դրանց նպատակը կղզու դեմ ռազմական ագրեսիան արդարացնելն է։ԵԱՏԲԽ ընթացիկ նիստը առաջինն է այս տարի և 26-րդը՝ ԵԱՏՄ գործունեության մեկնարկից ի վեր։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ գոյության ընթացքում միության երկրների համախառն ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 3,01 տրիլիոն դոլարի, անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը՝ 72%-ով։ Բացի այդ, 2025 թվականի արդյունքներով միավորման ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով։
կուբայի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102768941_141:0:1265:843_1920x0_80_0_0_1b387c7607fedae1337593645d13bc58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), կուբայի հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), կուբայի հանրապետություն
Կուբան ԵԱՏՄ երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական ոլորտներում
Կուբայի փոխնախագահի խոսքով՝ Հավանան գործնական հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ընդլայնման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Կուբայի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել ներդրումներ կատարել կղզու ռազմավարական կարևորության ոլորտներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբայի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել է 2026-2030 թվականների համատեղ գործողությունների նոր ծրագիրը, ըստ որի կղզին պետք է դառնա առևտրային և լոգիստիկ հանգույց, որով միության երկրները դուրս կգան Լատինական Ամերիկայի շուկաներ։
Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Մեսան հայտարարել է, որ Հավանան լիակատար պատրաստակամություն է հայտնում համատեղ աշխատելու այնպիսի պայմանների ու հնարավորությունների ստեղծման ուղղությամբ, որոնք թույլ կտան ապահովել կուբայական ապրանքների և ծառայությունների լայն ներկայությունը այս կարևոր շուկայում։
Նրա խոսքով՝ Հավանայի առաջնահերթություններից մեկը Կուբայի տնտեսական և սոցիալական զարգացման մեջ եվրասիական ներդրողների ու ֆինանսական կառույցների մասնակցության խթանումն է, հատկապես՝ ռազմավարական նշանակության ոլորտներում։
«Կուբան պատրաստ է նաև կիսվել միջազգային բժշկական համագործակցության իր փորձով, ինչպես նաև նոր բիոֆարմացևտիկ արտադրանքների հետազոտությունների ու մշակումների արդյունքներով»,-հայտարարել է Մեսան։
Կուբայի փոխնախագահը նաև հայտնել է, որ Հավանան պատրաստ է ավելի ակտիվորեն ներգրավվել Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ և տնտեսական նախաձեռնություններում։
Նա նշել է, որ Կուբան համագործակցության ընդլայնման գործնական հնարավորություններ ունի, մասնավորապես՝ «Մարիել» զարգացման հատուկ գոտու միջոցով, որը կարող է ինտեգրվել միջազգային և մուլտիմոդալ լոգիստիկ կենտրոնների ստեղծմանն ուղղված ԵԱՏՄ նախագծերին։
«Դա թույլ կտա մեծացնել առևտրի և տնտեսական համագործակցության ծավալները Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ»,-ասել է Մեսան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կարող է օգտագործել նաև Կուբայի շահավետ աշխարհագրական դիրքը, «Մարիել» հատուկ գոտու արդյունաբերական ներուժը, ինչպես նաև նավահանգիստների ու մաքսային ծառայությունների զարգացող ենթակառուցվածքները։
«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը հրատապ անհրաժեշտություն է»,-հայտարարել է Կուբայի փոխնախագահը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ երկրներին՝ ԱՄՆ-ի կողմից ճնշումների պայմաններում ցուցաբերած համերաշխության համար։ Մեսան նշել է, որ չնայած ագրեսիային՝ Կուբան մենակ չէ։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը վերջին ամիսներին ուժեղացրել է քաղաքական և տնտեսական ճնշումը Կուբայի նկատմամբ։ Մասնավորապես, հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծման վրա, որոնք նավթ են մատակարարում Կուբային, ինչպես նաև արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ԱՄՆ ազգային անվտանգությանը իբր սպառնացող կուբայական վտանգի հետ։ Այս միջոցը սրել է վառելիքի դեֆիցիտը կղզում, անդրադարձել է էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի աշխատանքի, սննդամթերքի արտադրության, առողջապահության և կրթության վրա։
Մայիսի 20-ին ԱՄՆ-ն մեղադրանքներ է ներկայացրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և այլ անձանց՝ ամերիկացիների սպանության նպատակով իբր դավադրություն կազմակերպելու համար։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքները զուրկ են իրավական հիմքերից, իսկ դրանց նպատակը կղզու դեմ ռազմական ագրեսիան արդարացնելն է։
ԵԱՏԲԽ ընթացիկ նիստը առաջինն է այս տարի և 26-րդը՝ ԵԱՏՄ գործունեության մեկնարկից ի վեր։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ գոյության ընթացքում միության երկրների համախառն ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 3,01 տրիլիոն դոլարի, անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը՝ 72%-ով։ Բացի այդ, 2025 թվականի արդյունքներով միավորման ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով։