https://arm.sputniknews.ru/20260529/khvorhrdakcutjuny-mvot-erku-zham-e-tevel-trampy-hetadzgec-irani-veraberjal-vorvoshumy-102804870.html
Խորհրդակցությունը մոտ երկու ժամ է տևել. Թրամփը հետաձգեց Իրանի վերաբերյալ որոշումը
Խորհրդակցությունը մոտ երկու ժամ է տևել. Թրամփը հետաձգեց Իրանի վերաբերյալ որոշումը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ Իրանի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T23:59+0400
2026-05-29T23:59+0400
2026-05-30T00:09+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_f96fd356a72dda1b5addca218ea67afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով վարչակազմում իր աղբյուրին։Աղբյուրի խոսքով՝ Թրամփի հանդիպումը իրավիճակային կենտրոնում խորհրդականների հետ տևել է մոտ երկու ժամ, սակայն ավարտվել է առանց որևէ կոնկրետ արդյունքի։Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ խորհրդակցություն կանցկացնի և առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ԱՄՆ առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը պետք է համաձայնվի, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։Թրամփի խոսքով՝ գործարքն այժմ «գումարի որևէ փոխանակում» չի ենթադրում, իսկ «պակաս կարևոր» մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։Իր հերթին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ, սակայն հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնության դեռ ձեռք չի բերվել։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_f4ec22d63f165f7608f7478efa96377b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ
Խորհրդակցությունը մոտ երկու ժամ է տևել. Թրամփը հետաձգեց Իրանի վերաբերյալ որոշումը
23:59 29.05.2026 (Թարմացված է: 00:09 30.05.2026) Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ Իրանի վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով վարչակազմում իր աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ Թրամփի հանդիպումը իրավիճակային կենտրոնում խորհրդականների հետ տևել է մոտ երկու ժամ, սակայն ավարտվել է առանց որևէ կոնկրետ արդյունքի։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ խորհրդակցություն կանցկացնի և առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
ԱՄՆ առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը պետք է համաձայնվի, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։
Նա նաև պահանջել է, որ Թեհրանը անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը և հայտնել է, որ ԱՄՆ–ն Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությամբ, միջուկային նյութերը դուրս կբերեն ԻԻՀ–ից՝ դրանք ոչնչացնելու համար։
Թրամփի խոսքով՝ գործարքն այժմ «գումարի որևէ փոխանակում» չի ենթադրում, իսկ «պակաս կարևոր» մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։
Իր հերթին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ, սակայն հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնության դեռ ձեռք չի բերվել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: