00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ

© Photo : IRNAԻսմայիլ Բաղայի
Իսմայիլ Բաղայի - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թեհրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ, հակամարտության դադարեցման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին, իրանական ԶԼՄ–ների փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ–ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իրանցի դիվանագետը կրկին հաստատել է, որ Թեհրանն այժմ կենտրոնացած է ռազմական հակամարտության դադարեցման վրա, և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր այժմ չեն քննարկվում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծովային շրջափակումը վերացնելու մասին հայտարարությունը, նշելով, որ Թեհրանն իսկզբանե շրջափակումը անօրինական և հրադադարի խախտում է համարել։
«Կտեսնենք՝ արդյոք նրանք կգործեն իրենց խոսքերի համաձա՞յն, թե՞ դա պարզապես քարոզչական հայտարարություն էր», – ասել է Բաղային։
Խոսելով Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման վերաբերյալ ԱՄՆ պահանջներին՝ առանց որևէ մեկի հսկողության, դիվանագետը նշել է, որ նեղուցի կառավարումը ստանձնում են Իրանը և Օմանը որպես ափամերձ երկրներ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
Լրահոս
0