00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում ՀՀ–ի հետ տնտեսական աշխատանքները ստիպված կդադարեցնենք. Պուտին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարը նշել է՝ ՌԴ-ն խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն։
Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել տնտեսության ոլորտում Հայաստանի հետ ամբողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում, ինչը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, Հայաստանի հետ մեր գրեթե ամբողջ աշխատանքը դադարեցնել (Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում- խմբ.)»,-ասել է ՌԴ նախագահը։
Ինչպես նշել է Պուտինը, ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ Երևանի ցանկացած տնտեսական որոշում չի փչացնի Ռուսաստանի և Հայաստանի հումանիտար կապերը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով խոսակցությունը կարող է լինել միայն անկեղծ ու բաց։
«Ես Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին- խմբ.) ասել եմ, նա կհաստատի դա։ Ես նրան ասացի. «Ինչպիսի որոշումներ էլ որ լինեն, դա չի փչացնի մեր հումանիտար կապերը, դա չի փչացնի մեր քաղաքական կապերը, բայց տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական հասկացությունների մասին է, պետք է ամեն ինչ հաշվարկել, ուշադիր նայել և որոշում կայացնել»»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը լրագրողներին՝ Ղազախստան այցից հետո ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նկատել է ՌԴ նախագահը՝ Եվրոպան խոստանում է ինչ-որ մի օր 2,5 միլիարդ եվրո ներդնել Հայաստանում, մինչդեռ ՌԴ-ն արդեն իսկ զգալի միջոցներ է ներդրել երկրում՝ 4,9 մլրդ։
Պուտինը նախազգուշացրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը միության ընդունած ազատ առևտրի համաձայնագրերին։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մտածի, թե, օրինակ, որ շուկաներ կգնան գյուղատնտեսական ապրանքները ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզման դեպքում։
Բացի այդ, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նրա քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստանում աշխատելու համար։
«Հայաստանից եկած աշխատողների նկատմամբ այն պահանջների կիրառումը, որոնք գործում են ԱՊՀ երկրներից եկած միգրանտների համար։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։ Սա նշանակում է, որ Պարտադիր բժշկական ապահովագրությունից (ОМС) օգտվելու համար պետք կլինի բնակվել առնվազն հինգ տարի»,-նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ Փաշինյանն ինքն է խոսել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, երբ գա ընտրության պահը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը խնդրում է Հայաստանին այդ հանրաքվեն անցկացնել որքան հնարավոր է շուտ։
«Մենք կխնդրեինք, որ դա (հանրաքվեն ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ- խմբ.) արվեր որքան հնարավոր է շուտ»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Լրահոս
0