https://arm.sputniknews.ru/20260529/bkhn-uni-plan-b-pashinjani-kvoghmic-mvoldvovakan-scenary-gvortsatselu-depqum-surenjanc-102783947.html
ԲԿՀ–ն ունի «պլան Բ» Փաշինյանի կողմից «մոլդովական սցենարը» գործածելու դեպքում. Սուրենյանց
ԲԿՀ–ն ունի «պլան Բ» Փաշինյանի կողմից «մոլդովական սցենարը» գործածելու դեպքում. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը շեշտում է` ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրողների մասնակցության թիվը նվազեցնել։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T17:38+0400
2026-05-29T17:38+0400
2026-05-29T17:39+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
սուրեն սուրենյանց
ազգային ժողովի ընտրություններ
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86016195_0:24:1601:924_1920x0_80_0_0_310f7e212a56dd588096017dc062694a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում «մոլդովական սցենարը» գործածելու դեպքում ունի «պլան Բ» և «պլան Գ»։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի և թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Ըստ նրա` կուսակցությունն ազդակ է հղում` եթե իրենց քաղաքական ուժին դուրս թողնեն ընտրապայքարից, ապա ընտրողներից որևէ մեկի ձայնն այնուամենայնիվ չի փոշիանա, քանի որ իրենց ընտրողները շատ ակտիվ են, էներգիայով լի ու մոտիվացված։ Երկու ուժի ֆիլտրելու դեպքում Սուրենյանցի վերլուծությունները ցույց են տալիս, որ հեղափոխական վիճակ է ստեղծվելու։ Վստահեցրեց` այդ քանակի էլեկտորատ խաղից հնարավոր չէ դուրս թողնել։ Քաղաքագետի խոսքով` բացի այս, նախկինում չկողմնորոշված 40 000-50 000 հոգուց բաղկացած ընտրազանգված կար, որն այսօր փոխել է կարծիքն ու գնալու է ընտրության։ Քաղաքական գործիչը շեշտեց` ՀՀ իշխանություններն իրենց փրկությունը տեսնում են միայն ընտրողների մասնակցելու թիվը նվազեցնելու մեջ։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86016195_90:0:1510:1065_1920x0_80_0_0_fb2da905d42dbb21fefcfcd94a0d8125.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), սուրեն սուրենյանց, ազգային ժողովի ընտրություններ, գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), սուրեն սուրենյանց, ազգային ժողովի ընտրություններ, գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան
ԲԿՀ–ն ունի «պլան Բ» Փաշինյանի կողմից «մոլդովական սցենարը» գործածելու դեպքում. Սուրենյանց
17:38 29.05.2026 (Թարմացված է: 17:39 29.05.2026) Քաղաքական գործիչը շեշտում է` ՀՀ իշխանությունները ցանկանում են ընտրողների մասնակցության թիվը նվազեցնել։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում «մոլդովական սցենարը» գործածելու դեպքում ունի «պլան Բ» և «պլան Գ»։ Այս մասին Գագիկ Ծառուկյանի և թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«ՀՀ իշխանության ճակատագրական սխալն այն էր, որ 3 առանցքային ընդդիմադիր ուժի տեղավորեց մեկ զամբյուղում` անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին –խմբ.) լավ էլ գիտի` բոլորս շատ տարբեր ենք։ Դրանով վարկանիշի անկում ունեցող իշխանությունն այնպես արեց, որ մեր քաղաքական ուժերի էլեկտորատներն ավելի ուժեղացան։ Այժմ Փաշինյանին դրդում են ՀՀ–ում կիրառել «մոլդովական սցենար» և մեզ ֆիլտրել ընտրապայքարից»,– ասաց Սուրենյանցը։
Ըստ նրա` կուսակցությունն ազդակ է հղում` եթե իրենց քաղաքական ուժին դուրս թողնեն ընտրապայքարից, ապա ընտրողներից որևէ մեկի ձայնն այնուամենայնիվ չի փոշիանա, քանի որ իրենց ընտրողները շատ ակտիվ են, էներգիայով լի ու մոտիվացված։ Երկու ուժի ֆիլտրելու դեպքում Սուրենյանցի վերլուծությունները ցույց են տալիս, որ հեղափոխական վիճակ է ստեղծվելու։ Վստահեցրեց` այդ քանակի էլեկտորատ խաղից հնարավոր չէ դուրս թողնել։
Քաղաքագետի խոսքով` բացի այս, նախկինում չկողմնորոշված 40 000-50 000 հոգուց բաղկացած ընտրազանգված կար, որն այսօր փոխել է կարծիքն ու գնալու է ընտրության։
Քաղաքական գործիչը շեշտեց` ՀՀ իշխանություններն իրենց փրկությունը տեսնում են միայն ընտրողների մասնակցելու թիվը նվազեցնելու մեջ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։