00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամերիկացիները մեզանից լավ գիտեն մեր ընդերքի մասին. մասնագետը` հազվագյուտ հանածոների մասին

© Sputnik / Aram GareginyanԱգարակի հանքավայրը
Ագարակի հանքավայրը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղարի կարճատև այցի ընթացքում օդանավակայանում Արարատ Միրզոյանի հետ ստորագրած փաստաթղթերից մեկը «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրն» է։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի երկրաբանական ֆոնդերն այսօր բաց են, և ամերիկացի մասնագետները լավ ուսումնասիրել են մեր ընդերքի վերաբերյալ եղած ողջ նյութը. Sputnik Արմենիային ասել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանը` անդրադառնալով ԱՄՆ-ի հետ օրերս ստորագրված «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրին»։
«Գուցե մենք այդքան չտիրապետենք մեր ունեցած հնարավորություններին, որքան ԱՄՆ–ն է տիրապետում»,– նշել է մասնագետը` հավելելով, որ ՀՀ երկրաբանական ֆոնդերը բացվել են 2005-2006 թթ.–երից հետո` դրանց թվայնացման գործընթացին զուգահեռ։ Ընդ որում, ըստ նրա, բացվել են ոչ միայն ԱՄՆ–ի, այլև ամբողջ աշխարհի համար։
«Ծավալների մասին, ցավոք, չեմ կարող խոսել, որովհետև կոնկրետ տվյալներ չկան։ Մինչև հիմա միայն գիտական մակարդակով է եղել ուսումնասիրությունը. վերցրել ենք ապարը, տվել ենք քիմիական լաբորատորիա, որպեսզի որոշեն դրանում նիկելի, կոբալտի, տիտանի, վանադիումի, պլատինի և այլ տարրերի պարունակությունները։ Դրանց հիման վրա գիտական հոդվածներ ենք հրատարակել, և ոչ ավելի։ Մենք չենք գնացել դրանց հանքավայրերը փնտրելու հետևից։ Հայաստանում այդ մետաղները տրադիցիոն չեն եղել, պահանջարկ չի եղել, ուսումնասիրություններ չեն եղել, զուտ գիտական շրջանակներին է հայտնի՝ որտեղ ինչ կա, բայց քանակները անհայտ են»,– պարզաբանում է գիտնականը։
Այսօր, երբ հազվագյուտ հանածոների նկատմամբ պահանջարկը աշխարհում մեծացել է, մեծացել է նաև հետաքրքրությունը դրանց հնարավոր հանքավայրերը բացահայտելու ցանկությունը։
Գիտնականն այս առումով պատահական չի համարում, որ գերտերություններին ևս հետաքրքրել է Հայաստանի ընդերքը` իր ողջ բազմազանությամբ։
Հայ գիտական հանրույթին հայտնի տվյալներով Հայաստանի շահագործվող մետաղական հանքավայրերից բացի (Քաջարան, Կապան, Շահումյան, Սոթք, Ագարակ), որոնք հազվագյուտ մետաղների մեծ պոտենցիալ ունեն, խորհրդային ուսումնասիրությունների համաձայն, որոշակի ծավալներ կան նաև Հայաստանի այլ տարածքներում։ Թե ինչ ծավալի մասին է խոսքը, պատասխանը հայ գիտնականը չունի, բայց կարծում է, որ ամերիկյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը խթան կհանդիսանա ավելի լայնածավալ ուսումնասիրությունների համար։

«Հանքավայրերը հայտնաբերվում են բավականին մեծ ծախսեր անելուց հետո, պետք է ուսումնասիրվի, և հետո հարց է՝ արդյունաբերական հանքավայր մենք կունենանք, թե ոչ։ Բոլոր դեպքերում դա պահանջում է հսկայական ծախս, ներդրումներ, որոնք այսօր մեր պետությունը ի վիճակի չէ իրականացնելու, էքսպեդիցիաներ ֆինանսավորելու»,– նկատում է մասնագետը։

Նրա խոսքով` ժամանակակից տեխնոլոգիաների` միկրոչիպերի, բջջային հեռախոսների, էլեկտրոմոբիլների, ռազմական և բժշկական սարքավորումների ոչ մի արտադրություն այսօր առանց այդ մետաղների հնարավոր չէ իրականացնել։ Թերևս հենց այս պատճառով է, որ ԱՄՆ գործող նախագահը` գերտերության դիրքի չարաշահմամբ, բացահայտ արշավ է սկսել հազվագյուտ մետաղական հանքավայրերին տիրելու նպատակով (Ուկրաինա, Գրենլանդիա, Կանադա, Բրազիլիա, Ավստրալիա, Միջին Ասիա, արդեն նաև Հայաստան)։

Հիշեցնենք` մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի կարճատև այցի ընթացքում, ուղղակի օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ ստորագրած փաստաթղթերից մեկը հենց «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրն» էր։ Կողմերը մտադիր են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում և համատեղ աշխատել՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների թափոնների կառավարումը՝ մատակարարման շղթաների բազմազանեցմանը աջակցելու նպատակով։
Երկկողմ հարաբերություններ և ներքաղաքական կոմպոնենտ. ո՞րն էր Ռուբիոյի կարճատև այցի նպատակը
Կովկասագետ Արթուր Աթաևն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ Ռազմավարական կարևոր հանածոների վերաբերյալ համաձայնագիրը յուրօրինակ «գաղտնաբառ» է նախկին ԽՍՀՄ երկրներ Նահանգների մուտքի համար: Վաշինգտոնի շահագրգռվածությունն է աշխարհաքաղաքական տարածքի մի մասը պոկել Եվրասիայից և այնտեղ հակառուսական պլացդարմ ստեղծել։
Հազվագյուտ հանքանյութերի թեման ինտրիգային է Ուկրաինայում, Մոլդովայում, Բալթյան երկրներում միջին վիճակագրական ընտրողի համար։ Հայաստանը բացառություն չէ։Բայց քանի դեռ սա առասպել է, նույնիսկ խորհրդային տարիներին այնտեղ լուրջ զարգացումներ չեն եղել։ ԱՄՆ-ն օգտվում է այդ «մեխանիզմից»՝ ընտրություններից առաջ Փաշինյանի կուրսը սատարելու համար:
Լրահոս
0