00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Նիկոլ Փաշինյանը գնացել է գործարքի». Զուրաբյանը` Թրամփի աջակցության և ՀՀ ապագայի մասին

© SputnikԼևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2026
Բաժանորդագրվել
Լևոն Զուրաբյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահի աջակցությունը ժողովրդավարական սկզբունքների ոտնահարում է ու հայ ժողովրդին օտարի կամքը պարտադրել։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը ՀՀ գործող վարչապետին ունի զուտ տնտեսական և ռազմավարական դրդապատճառներ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանական ընտրություններին առաջադրված ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Ինչպես հայտնել ենք, Թրամփը գրել էր, որ հունիսի 7-ին ընտրություններում լիովին աջակցում է Փաշինյանին, ու որ Փաշինյանը լիարժեքորեն կիսում է իր տեսլականը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում։
Ըստ Զուրաբյանի` առաջին անգամ է, որ ժողովրդավարական սկզբունքների ոտնահարումն ու հայ ժողովրդին օտարի կամքը պարտադրելը բացահայտորեն արդարացվում են ամերիկյան նավթային ընկերությունների գերշահույթներով և աշխարհաքաղաքական նպատակներով։
Քաղաքական գործիչն ուղղակիորեն մեղադրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտաքին ուժերի հետ գործակցության մեջ։
«Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է TRIP–ը` ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ոտնատակ ընկնել` փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին»,– գրել է նա։
ՀԱԿ վարչապետի թեկնածուի կանխատեսմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանին սպառնում են միայն ավերածություններ, կորուստներ և բռնապետության հաստատում։
Նրահամոզմամբ՝ նման քաղաքականության արդյունքում երկիրը լավագույն դեպքում կվերածվի համաշխարհային տնտեսության հումքային կցորդի, որտեղ, իր ձևակերպմամբ, «տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը»՝ դրանից բխող բոլոր ազգային վտանգներով։ Որպես ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք՝ Լևոն Զուրաբյանը մատնանշում է սեփական ռազմավարական մոտեցումը։ Նա շեշտում է, որ Հայաստանը պետք է մերժի ցանկացած կողմի, այդ թվում՝ Ռուսաստանի կցորդը դառնալու հեռանկարը և հանդես գա որպես ինքնիշխան ու անկախ պետություն։
«Մեր խաղաղության և զարգացման բանաձևը ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»,– եզրափակել է Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0