00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մուլտիմոդալ փոխադրումների ուղղությամբ շարունակում ենք աշխատանքը Հայաստանի հետ. ԵՏՀ նախարար

Բաժանորդագրվել
Հայաստանի հետ համագործակցությունում հատուկ ուշադրություն է դարձվում տարանցման կազմակերպմանը, հատկապես հաշվի առնելով ԵԱՏՄ այլ երկրների հետ հանրապետության ընդհանուր սահմանների բացակայությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) շարունակում է աշխատանքը Հայաստանի կառավարության հետ մուլտիմոդալ տրանսպորտային փոխադրումների զարգացման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ ասաց ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևը։
Նա նշեց, որ Երևան կատարած այցերի ընթացքում այս և այլ հարցեր քննարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
ԵՏՀ նախարարը հավելեց, որ Հայաստանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է առաջադրել տրանսպորտային միջանցքների վերաբերյալ, համատեղ աշխատանք է տարվում նաև մաքսային կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի, և երրորդ երկրների տարածքով տարանցիկ անցնող բեռները կարևոր է վերահսկել նավիգացիոն կապարակնիքների միջոցով:
«Այսինքն՝ դրանք տարանցման, մուլտիմոդալ փոխադրումների զարգացման և մի շարք այլ ուղղությունների հարցեր են, որոնք նպաստում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Հայաստանի միջև առևտրային հոսքերի ավելացմանը»,-հայտարարեց Իմանալիևը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում գործարկվել են մուլտիմոդալ փոխադրումների համար նախատեսված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերը (իրականացվում են ըստ տրանսպորտի տարբեր տեսակների)։ Ապրիլի վերջին ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են Միության տարածքում փորձարկել էլեկտրոնային բեռնագրերի այս տեսակը։ Դրանց կիրառմամբ փորձնական փոխադրումները պետք է անցկացվեն 2026 թվականի առաջին կիսամյակում։
ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական ​​բանականության շնորհիվ
Լրահոս
0