https://arm.sputniknews.ru/20260528/eatm-um-apranqneri-85-y-teghasharzhvum-e-arhestakan-banakanutjan-shnvorhiv-102705124.html
ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական բանականության շնորհիվ
ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական բանականության շնորհիվ
Sputnik Արմենիա
Արհեստական բանականությունը թույլ կտա թեթևացնել առօրյա գործընթացները և դրանք ավելի թափանցիկ ու հեշտ դարձնել։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T12:16+0400
2026-05-28T12:16+0400
2026-05-28T12:16+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
արհեստական բանականություն
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102702736_0:0:1280:721_1920x0_80_0_0_ded7dff3c38147f7c60bfd136e58909b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ի տեղաշարժն իրականացվում է ընդհանուր չափանիշներով` շնորհիվ արհեստական բանականության, հայտնել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։Նա ընդգծել է, որ արհեստական բանականությունը օգնել է նաև փաստաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ ժամանակը կրճատել 150 օրով։Սուբոտինը նշել է, որ «Արհեստական բանականությունը և մրցակցության նոր պարադիգմը. սպառնալիք, թե՞ ԵԱՏՄ անդրսահմանային շուկաների զարգացման շարժիչ ուժ» նստաշրջանի ժամանակ խոսվել է ամենակրևորի` ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին։Ինչպես նշել է նախարարը, առևտրաշրջանառության ավելացումը մարդկանց և գործարանների, ինչպես նաև տարբեր մարմինների աշխատանքն է։ Այդ աշխատանքը կմնա մարդկանց ուսերին, մինչդեռ արհեստական բանականությունը թույլ կտա թեթևացնել առօրյա գործընթացները և դրանք ավելի թափանցիկ ու հեշտ դարձնել։«Դա արտադրանքի նկարագրություններն են, գրանցման որոշակի ընթացակարգերը, համապատասխանության հավաստիացումը... Այսինքն՝ ցանկացած ուղղությամբ, ինչը վերաբերում է տեխնիկական կանոնակարգմանը, անասնաբուժական վկայականների ստացմանը, արհեստական բանականությունը պարզապես կկրճատի այդ խոչընդոտները հաղթահարելու ժամանակը։ Այժմ մենք փոփոխում և հարմարեցնում ենք տեխնիկական կանոնակարգը, տեխնիկական կանոնակարգի փոփոխման ալգորիթմը հսկայական է, և մենք այն արդեն 150 օրով կրճատել ենք։ Եվ եթե նախկինում վկայական ստանալու և գտնելու հարցումներն ուղարկելու համար մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ էր անհրաժեշտ լինում, ապա այսօր պարզապես կոճակի մեկ սեղմումով համակարգը կբերի արդեն իսկ հաստատված փաստաթղթերը, իսկ սահմանին նստած մարդը թույլ կտա ապրանքների տեղաշարժն այլ երկիր», – ասել է Սուբոտինը։Աստանայում մեկնարկել է 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը։ Ֆորումի շրջանակում 32 թեմատիկ նստաշրջան է անցկացվում՝ նվիրված տնտեսական ինտեգրմանը, առևտրին, արդյունաբերական համագործակցությանը, տրանսպորտին և թվային զարգացմանն առնչվող հարցերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102702736_143:0:1280:853_1920x0_80_0_0_ef52e57c122a6a60eea191e3c07a067d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արհեստական բանականություն, առևտուր
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, արհեստական բանականություն, առևտուր
ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական բանականության շնորհիվ
Արհեստական բանականությունը թույլ կտա թեթևացնել առօրյա գործընթացները և դրանք ավելի թափանցիկ ու հեշտ դարձնել։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ի տեղաշարժն իրականացվում է ընդհանուր չափանիշներով` շնորհիվ արհեստական բանականության, հայտնել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։
Նա ընդգծել է, որ արհեստական բանականությունը օգնել է նաև փաստաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ ժամանակը կրճատել 150 օրով։
Սուբոտինը նշել է, որ «Արհեստական բանականությունը և մրցակցության նոր պարադիգմը. սպառնալիք, թե՞ ԵԱՏՄ անդրսահմանային շուկաների զարգացման շարժիչ ուժ» նստաշրջանի ժամանակ խոսվել է ամենակրևորի` ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին։
«Եթե յուրաքանչյուրն ինչ-որ բան անի որևէ հաջող, բայց ազգային նախագծի շրջանակներում, կամ հաշվի առնի միայն իր փորձը, ապա, մենք, ինչպես տեղին համեմատել էին, կդառնանաք Բաբելոնի աշտարակ` կառուցեցին, իսկ հետո լեզուները խառնվեցին, իրար չհասկացան», – ընդգծել է նախարարը։
Ինչպես նշել է նախարարը, առևտրաշրջանառության ավելացումը մարդկանց և գործարանների, ինչպես նաև տարբեր մարմինների աշխատանքն է։ Այդ աշխատանքը կմնա մարդկանց ուսերին, մինչդեռ արհեստական բանականությունը թույլ կտա թեթևացնել առօրյա գործընթացները և դրանք ավելի թափանցիկ ու հեշտ դարձնել։
«Դա արտադրանքի նկարագրություններն են, գրանցման որոշակի ընթացակարգերը, համապատասխանության հավաստիացումը... Այսինքն՝ ցանկացած ուղղությամբ, ինչը վերաբերում է տեխնիկական կանոնակարգմանը, անասնաբուժական վկայականների ստացմանը, արհեստական բանականությունը պարզապես կկրճատի այդ խոչընդոտները հաղթահարելու ժամանակը։ Այժմ մենք փոփոխում և հարմարեցնում ենք տեխնիկական կանոնակարգը, տեխնիկական կանոնակարգի փոփոխման ալգորիթմը հսկայական է, և մենք այն արդեն 150 օրով կրճատել ենք։ Եվ եթե նախկինում վկայական ստանալու և գտնելու հարցումներն ուղարկելու համար մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ էր անհրաժեշտ լինում, ապա այսօր պարզապես կոճակի մեկ սեղմումով համակարգը կբերի արդեն իսկ հաստատված փաստաթղթերը, իսկ սահմանին նստած մարդը թույլ կտա ապրանքների տեղաշարժն այլ երկիր», – ասել է Սուբոտինը։
Աստանայում մեկնարկել է 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը։ Ֆորումի շրջանակում 32 թեմատիկ նստաշրջան է անցկացվում՝ նվիրված տնտեսական ինտեգրմանը, առևտրին, արդյունաբերական համագործակցությանը, տրանսպորտին և թվային զարգացմանն առնչվող հարցերին։