https://arm.sputniknews.ru/20260528/hh-zui-zinanvoci-zenqern-anhamahunch-en-inchy-mets-khndirneri-karvogh-e-hangecnel-karapetjan-102703151.html
ՀՀ ԶՈւ–ի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել. Կարապետյան
ՀՀ ԶՈւ–ի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել. Կարապետյան
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը վստահ է, որ հաջորդ իշխանությունները Հայաստանում ստեղծելու են լուրջ անվտանգային համակարգ, իսկ զենքերը նվեր են ստանալու։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T11:30+0400
2026-05-28T11:30+0400
2026-05-28T11:32+0400
նարեկ կարապետյան
ընտրություններ
զորահանդես
հայաստանի առաջին հանրապետություն
հանրապետության հրապարակ
1–ին հանրապետության օր
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_0:0:1501:844_1920x0_80_0_0_ad425ebbf27cb59f648c4997c3994621.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik.ՀՀ զինված ուժերի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել։ Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։Նրա խոսքով` ընտրություններից մեկ շաբաթ առաջ ռազմական շքերթ անելով իշխող կուսակցությունն ուղղակի նախընտրական պրոցես է իրականացնում` ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ–որ զենքեր գնել։Անդրադառնալով ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը Նիկոլ Փաշինյանին` Կարապետյանը նշեց, որ Թրամփը դաշնակից, բարեկամ երկրի ղեկավար է, և ինքը վստահ է, որ իշխանափոխությունից հետո Թրամփն իր աջակցությունը կհայտնի Սամվել Կարապետյանին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
հանրապետության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102543477_163:0:1288:844_1920x0_80_0_0_6bfefc07f448b80e1799d463dd30d644.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, ընտրություններ, զորահանդես, հայաստանի առաջին հանրապետություն, հանրապետության հրապարակ, 1–ին հանրապետության օր, «ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան, ընտրություններ, զորահանդես, հայաստանի առաջին հանրապետություն, հանրապետության հրապարակ, 1–ին հանրապետության օր, «ուժեղ հայաստան» կուսակցություն
ՀՀ ԶՈւ–ի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել. Կարապետյան
11:30 28.05.2026 (Թարմացված է: 11:32 28.05.2026) Նարեկ Կարապետյանը վստահ է, որ հաջորդ իշխանությունները Հայաստանում ստեղծելու են լուրջ անվտանգային համակարգ, իսկ զենքերը նվեր են ստանալու։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik.ՀՀ զինված ուժերի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել։ Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով` ընտրություններից մեկ շաբաթ առաջ
ռազմական շքերթ անելով իշխող կուսակցությունն ուղղակի նախընտրական պրոցես է իրականացնում` ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ–որ զենքեր գնել։
«Բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ և զենքերն իրար հետ համահունչ են լինելու։ Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ մեր զինանոցի մեջ կա անհամահունչություն, զենքերն իրար հետ «չեն խոսում», և դա բերելու է մեծ խնդիրների»,–ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը Նիկոլ Փաշինյանին` Կարապետյանը նշեց, որ Թրամփը դաշնակից, բարեկամ երկրի ղեկավար է, և ինքը վստահ է, որ իշխանափոխությունից հետո Թրամփն իր աջակցությունը կհայտնի Սամվել Կարապետյանին։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։