https://arm.sputniknews.ru/20260528/hh-ishkhanutjunneri-hajtararutjunnern-u-gvortsvoghutjunnery-hakasum-en-mimjanc-zakharvova-102736960.html
ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները հակասում են միմյանց. Զախարովա
ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները հակասում են միմյանց. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը, սակայն Երևանի այսօրվա գիծը հավասարակշռված անվանել չի... 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T17:18+0400
2026-05-28T17:18+0400
2026-05-28T17:23+0400
հայաստան
ռուսաստան
մարիա զախարովա
տեսանյութ
տեսանյութեր
սերգեյ ցիվիլյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102729376_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6245d08ee040293e360b6e5530a7eaa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե ցանկանում են պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հակասում են նրանց գործողություններին։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա ընդգծեց` Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել Հարավային Կովկասում բնական գործընկեր, Մոսկվան հայ ժողովրդին ընկալում է եղբայրական ու բարգավաճում է մաղթում:ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության չի ձգտում՝ մեկնաբանելով Մոսկվայից հնչող հայտարարությունները և մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումներ մտցնելը:Նրա խոսքով` Ռուսաստանը դեմ չի եղել Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը, սակայն ՀՀ իշխանությունների այսօրվա գիծը դժվար թե կարելի է այդպես բնութագրել և հավասարակշռված համարել Ռուսաստանի համատեքստում։Մասնավորապես, ինչպես նշեց Զախարովան, Երևանը ձգձգում, սառեցնում է Ռուսաստանի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները, բայց միաժամանակ համակարգված աշխատանք է տանում «իբր եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ», հուշագրեր ու շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ։«Դա դեռ ոչինչ, կարևորը այն է, որ այդ արևմտյան մայրաքաղաքները Ռուսաստանին իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել և հրապարակայնորեն դա ներկայացնում են որպես մեր երկրի ռազմավարական պարտություն, որը էլի այնտեղ են հորինել։ Եվ ո՞ւմ հետ է Երևանը պայմանավորվածություններ ձեռք բերում այդ ռազմավարական ծրագրերի և մտադրությունների վերաբերյալ։ Նրանց, ովքեր չարիք են ցանկանում մեր ընդհանուր եվրասիական տարածքին»,- ասաց Զախարովան։Նրա խոսքով՝ Երևանը սկսում է գործակցել եվրոպական երկրների հետ այն ոլորտներում, որտեղ Հայաստանին հսկայական բոնուսներ բերող ավանդական և հուսալի գործընկերը եղել է Մոսկվան: Այս ոլորտներում Մոսկվայի հետ փոխգործակցությունը միայն շահույթ ու զարգացում է ապահովում Երևանին, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանին այդ ուղղություններով փոխարինող են փնտրում։Հայաստանի իշխանությունների` երկկողմ հարաբերությունների մասին հանգստացնող հայտարարությունները, Զախարովի կարծիքով, կտրուկ հակադրվում ու հակասում են այն ամենին, ինչ հնչում է բուռն նախընտրական քարոզչության ժամանակ:Նրա խոսքով` այս ամենին գումարվում է լրտեսամոլությունը, հնչում են հեքիաթներ ԱԴԾ գործակալների մասին։Զախարովան ընդգծեց` այս ֆոնին անզեն աչքով երևում է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալվում են որպես մարտավարական գործիք՝ դեպի Եվրոպա վերակողմնորոշվելը ֆինանսապես ապահովելու համար:«Իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել ՀՀ ղեկավարության մերձեցման գիծը եվրատլանտյան համայնքի հետ, որի գլխավոր քաղաքական վեկտորը ուղղված է հենց Մոսկվայի դեմ... Անգլոսաքսերը բացահայտ պարծենում են, որ «Հայաստանին դուրս են հանում ավտորիտար Ռուսաստանի ճիրաններից»», - նշեց Զախարովան:Նա Ուկրաինայի նախագահի հայաստանյան այցը և Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին հարվածներ հասցնելու սպառնալիքներն անվանեց «նեոնացիստական դիվահարություն», որին չհետևեց Հայաստանի իշխանությունների արձագանքը:«Հայաստանի իշխանությունների նման գիծը լղոզում է մեր երկրների միջև փոխշահավետ ռազմավարական գործընկերությունը, դրանից ստացվող բոլոր առավելությունները կորցնելու ռիսկեր է ստեղծվում Երևանի համար։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար տնտեսական, ներդրումային գործընկերը։ 2025 թվականի արդյունքներով` Ռուսաստանի մասնաբաժինը արտաքին առևտրում կազմել է մոտ 36%։ Հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների գրեթե 80%-ը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային», - նշեց Զախարովան։Նա նաև ուշադրություն հրավիրեց Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալով ընկերությունների մեծ դերին, ՌԴ-ում աշխատելու և բնակվելու հարցում ՀՀ քաղաքացիների համար մեղմացումների վրա:Նա նշեց` Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ, պարենային անվտանգության երաշխավորն է։ Հայաստանը գազը ստանում է արտոնյալ գնով՝ համաշխարհային գներից գրեթե 3,5 անգամ էժան։ ՌԴ-ից ապրանքների արտահանման պարբերական սահմանափակումները սովորաբար չեն տարածվում Հայաստանի վրա։ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը մայիսի 28-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացվել են Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102729376_230:0:1670:1080_1920x0_80_0_0_206ed41af653c4ac0c22fce01c8b83b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, սերգեյ ցիվիլյով
հայաստան, видео, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, սերգեյ ցիվիլյով
ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները հակասում են միմյանց. Զախարովա
17:18 28.05.2026 (Թարմացված է: 17:23 28.05.2026) ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը, սակայն Երևանի այսօրվա գիծը հավասարակշռված անվանել չի կարելի։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե ցանկանում են պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հակասում են նրանց գործողություններին։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծեց` Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համարել Հարավային Կովկասում բնական գործընկեր, Մոսկվան հայ ժողովրդին ընկալում է եղբայրական ու բարգավաճում է մաղթում:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության չի ձգտում՝ մեկնաբանելով Մոսկվայից հնչող հայտարարությունները և մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումներ մտցնելը:
«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու մտադրության մասին, որ թույլ չեն տա Հայաստանն օգտագործվի մեր երկրի դեմ, սակայն մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Իսկ դրանք ավելի ու ավելի են հակասում այդ խոսքերին», - նշել է Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանը դեմ չի եղել
Հայաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը, սակայն ՀՀ իշխանությունների այսօրվա գիծը դժվար թե կարելի է այդպես բնութագրել և հավասարակշռված համարել Ռուսաստանի համատեքստում։
Մասնավորապես, ինչպես նշեց Զախարովան, Երևանը ձգձգում, սառեցնում է Ռուսաստանի մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները, բայց միաժամանակ համակարգված աշխատանք է տանում «իբր եվրոպական ստանդարտների ներդրման ուղղությամբ», հուշագրեր ու շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ։
«Դա դեռ ոչինչ, կարևորը այն է, որ այդ արևմտյան մայրաքաղաքները Ռուսաստանին իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել և հրապարակայնորեն դա ներկայացնում են որպես մեր երկրի ռազմավարական պարտություն, որը էլի այնտեղ են հորինել։ Եվ ո՞ւմ հետ է Երևանը պայմանավորվածություններ ձեռք բերում այդ ռազմավարական ծրագրերի և մտադրությունների վերաբերյալ։ Նրանց, ովքեր չարիք են ցանկանում մեր ընդհանուր եվրասիական տարածքին»,- ասաց Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանը սկսում է գործակցել եվրոպական երկրների հետ այն ոլորտներում, որտեղ Հայաստանին հսկայական բոնուսներ բերող ավանդական և հուսալի գործընկերը եղել է Մոսկվան: Այս ոլորտներում Մոսկվայի հետ փոխգործակցությունը միայն շահույթ ու զարգացում է ապահովում Երևանին, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանին այդ ուղղություններով փոխարինող են փնտրում։
Հայաստանի իշխանությունների` երկկողմ հարաբերությունների մասին հանգստացնող հայտարարությունները, Զախարովի կարծիքով, կտրուկ հակադրվում ու հակասում են այն ամենին, ինչ հնչում է բուռն նախընտրական քարոզչության ժամանակ:
«Արձանագրում ենք, որ Արևմուտքը հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակաուղղված արշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի թիմի ցուցադրական թողտվության պայմաններում։ Բառացիորեն ամեն օր արտահոսքեր են լինում այն մասին, թե Մոսկվան իբր միջամտում է Հայաստանի ներքին գործերին, հիբրիդային հարձակումների ենթարկում նրան», - նշեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` այս ամենին գումարվում է լրտեսամոլությունը, հնչում են հեքիաթներ ԱԴԾ գործակալների մասին։
Զախարովան ընդգծեց` այս ֆոնին անզեն աչքով երևում է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալվում են որպես մարտավարական գործիք՝ դեպի Եվրոպա վերակողմնորոշվելը ֆինանսապես ապահովելու համար:
«Իհարկե, մեզ չի կարող չանհանգստացնել ՀՀ ղեկավարության մերձեցման գիծը եվրատլանտյան համայնքի հետ, որի գլխավոր քաղաքական վեկտորը ուղղված է հենց Մոսկվայի դեմ... Անգլոսաքսերը բացահայտ պարծենում են, որ «Հայաստանին դուրս են հանում ավտորիտար Ռուսաստանի ճիրաններից»», - նշեց Զախարովան:
Նա Ուկրաինայի նախագահի հայաստանյան այցը և Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին հարվածներ հասցնելու սպառնալիքներն անվանեց «նեոնացիստական դիվահարություն», որին չհետևեց
Հայաստանի իշխանությունների արձագանքը:
«Հայաստանի իշխանությունների նման գիծը լղոզում է մեր երկրների միջև փոխշահավետ ռազմավարական գործընկերությունը, դրանից ստացվող բոլոր առավելությունները կորցնելու ռիսկեր է ստեղծվում Երևանի համար։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար տնտեսական, ներդրումային գործընկերը։ 2025 թվականի արդյունքներով` Ռուսաստանի մասնաբաժինը արտաքին առևտրում կազմել է մոտ 36%։ Հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների գրեթե 80%-ը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային», - նշեց Զախարովան։
Նա նաև ուշադրություն հրավիրեց Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալով ընկերությունների մեծ դերին, ՌԴ-ում աշխատելու և բնակվելու հարցում ՀՀ քաղաքացիների համար մեղմացումների վրա:
Նա նշեց` Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ, պարենային անվտանգության երաշխավորն է։ Հայաստանը գազը ստանում է արտոնյալ գնով՝ համաշխարհային գներից գրեթե 3,5 անգամ էժան։ ՌԴ-ից ապրանքների արտահանման պարբերական սահմանափակումները սովորաբար չեն տարածվում Հայաստանի վրա։
«Իհարկե, ՀՀ քաղաքացիներն իրենք կընտրեն ու կորոշեն սեփական երկրի զարգացման ուղին, բայց ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը շահագրգռված է իրապես ինքնիշխան և անկախ Հայաստանով, որին մենք միշտ ընկալել ենք որպես հավասար գործընկեր և բարեկամ», - նշեց Զախարովան։
ՌԴ էներգետիկայի նախարար
Սերգեյ Ցիվիլյովը մայիսի 28-ին հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը նախապես տեղեկացվել են Եվրամիության հետ մերձեցման հեռանկարների տնտեսական հետևանքների մասին։