00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Համակարգված ջնջում է Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը. Զախարովան մեղադրել է Երևանին

Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նեոնացիզմը՝ ի դեմս Զելենսկու, հասել է Երևան, որտեղ վերջինս, ելույթ ունենալով Հայաստանի մայրաքաղաքից, ոտնահարել է իր նախնիների հիշատակը և սպառնացել հարվածներ հասցնել Կարմիր հրապարակին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Երևանը վերջին շրջանում ԱՊՀ նախագծերից և փաստաթղթերից համակարգված կերպով ջնջում է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, որ Հայաստանում դեռևս չեն հրաժարվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեծ Հայրենականի զոհերի հուշարձաննապամոնտաժելու պլաններից։
«Եվս մեկ խոսուն լրացում. Երևանը վերջերս համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից ջնջում է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը։ Հայաստանի ժողովուրդը տեղյակ է իր ղեկավարության նման քաղաքականությունից», – հայտարարել է Զախարովան։
Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ․ Գագիկ Ծառուկյան
Նրա խոսքով՝ հուշարձանի հետ կապված իրավիճակը վկայում է ավելի վտանգավոր միտման մասին, որը, ըստ նրա, կարելի է բնութագրել որպես պատմական հիշողության լայնամասշտաբ վերախմբագրում։
Զախարովան նշել է, որ անցյալ տարի Հայաստանի պետական հեռուստատեսությամբ «հնչել են նացիզմն արդարացնող հայտարարություններ»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այն ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել Ռուսաստանին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա` խոստանալով պարզել կատարվածը։
«Ոչ մի արձագանք այդպես էլ չհետևեց։ Այդ ժամանակ մենք հասկացանք, որ ոչ ոք չի պատրաստվում որևէ բան պարզել։ Այնուհետև նեոնացիզմը հասավ Երևան՝ ի դեմս Զելենսկու. հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց իր նախնիների հիշատակը և Հայաստանի մայրաքաղաքից սպառնալիքներ տեղաց՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքերթի ժամանակ հարված հասցնել Կարմիր հրապարակին», — ասել է Զախարովան։
Մեկնաբանելով Արթիկի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ մինչ օրս հստակություն չկա՝ խոսքը հուշարձանի ամբողջական ապամոնտաժմա՞ն , թե՞ այլ վայր տեղափոխելու մասին է, ինչպես նախկինում պնդում էին Երևանի ներկայացուցիչները։
Զախարովայի խոսքով՝ նման պլանները հայկական հասարակության շրջանում հակազդեցություն են առաջացնում՝ չնայած Հայաստանի իշխանությունների լռությանը։ Նա ընդգծել է, որ, եթե խոսքն իրոք հուշարձանի ապամոնտաժման մասին է՝ առանց տեղափոխման, ապա դա սրբապղծություն է։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար, Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել։
Մասնավորապես, նա միֆ էր անվանել այն պնդումը, թե Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ հաղթանակը փրկել է Հայաստանը թուրքական ներխուժումից։ Բացի այդ, Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Գերմանիան ֆաշիստական չէր, այլ միայն նացիստական», ինչպես նաև հիշեցրել էր «Գերտրուդա» օպերացիայի պլանի գոյության մասին, որը նախատեսում էր ներխուժում Թուրքիա՝ դրան հաջորդող անկախ Հայաստանի հռչակմամբ։
Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը հնարավոր է դարձել ամերիկյան լենդ-լիզի և երկրորդ ճակատի բացման շնորհիվ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շնորհավորական ուղերձում Հայրենական մեծ պատերազմը չէր հիշատակել։ Դրա փոխարեն նա հայտարարել էր, որ մայիսի 9-ին Հայաստանում նշվում է «Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության և նրա արևմտյան դաշնակիցների հաղթանակի օրը»։
Լրահոս
0