https://arm.sputniknews.ru/20260509/haghtanaknery-erbeq-chi-kareli-mvoranal-gagik-tsarukjan-101991551.html
Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ․ Գագիկ Ծառուկյան
Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ․ Գագիկ Ծառուկյան
Sputnik Արմենիա
Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T14:17+0400
2026-05-09T14:17+0400
2026-05-09T14:27+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_0:57:1601:957_1920x0_80_0_0_541e7bb44fd3be6b5609ff0ae74375cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, որը մեզնից խլեցին, թողեցին պարտություն ու խեղճություն։ Մայիսի 9-ի կապակցությամբ հղած ուղերձում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։Կուսակցության առաջնորդն ընդգծել է` այսօր խոնարհվում ենք Արցախյան հերոսամարտերի բոլոր նահատակների, ինչպես նաև Մեծ Հայրենականի մասնակից մեր պապերի և հայրերի հիշատակի առջև։ Նրանք բոլորը մեր մեծ, միասնական պատմության կերտողներն են։«Երկիրը երկիր է իր հիշողությամբ»,- շեշտել է Ծառուկյանը։Նա նաև հիշեցրել է, որ մայիսին դպրոցական վերջին զանգն է սպասվում։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցն ավարտողների մի մասը կյանքում առաջին անգամ ընտրություններին կմասնակցի, մյուսները դեռ ընտրելու իրավունք էլ չունեն, բայց պետք է արվի ամեն բան, որ նրանց բոլորին հունիսի 7-ից հետո փոխանցվի ավելի լուսավոր ու մեծ հնարավորություններով կյանք։Ավելի վաղ քաղաքական տարբեր ուժերի առաջնորդներն ու ներկայացուցիչներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/11/27961496_37:0:1460:1067_1920x0_80_0_0_2ff09c520feed58943834e249b86045e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, գագիկ ծառուկյան, հայրենական մեծ պատերազմ
Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ․ Գագիկ Ծառուկյան
14:17 09.05.2026 (Թարմացված է: 14:27 09.05.2026) Տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր, որը մեզնից խլեցին, թողեցին պարտություն ու խեղճություն։ Մայիսի 9-ի կապակցությամբ հղած
ուղերձում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։
«Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ։ Պատերազմում պարտվել կարող են բոլորը, բայց սեփական հաղթանակն ու պատմությունն ուրանալն աններելի է։ Մենք անպայման ունենալու ենք նոր հաղթանակներ բոլոր ոլորտներում»,- նշել է Ծառուկյանը։
Կուսակցության առաջնորդն ընդգծել է` այսօր խոնարհվում ենք Արցախյան հերոսամարտերի բոլոր նահատակների, ինչպես նաև Մեծ Հայրենականի մասնակից մեր պապերի և հայրերի հիշատակի առջև։ Նրանք բոլորը մեր մեծ, միասնական պատմության կերտողներն են։
«Երկիրը երկիր է իր հիշողությամբ»,- շեշտել է Ծառուկյանը։
Նա նաև հիշեցրել է, որ մայիսին դպրոցական վերջին զանգն է սպասվում։ Նրա խոսքով՝ այս տարի դպրոցն ավարտողների մի մասը կյանքում առաջին անգամ ընտրություններին կմասնակցի, մյուսները դեռ ընտրելու իրավունք էլ չունեն, բայց պետք է արվի ամեն բան, որ նրանց բոլորին հունիսի 7-ից հետո փոխանցվի ավելի լուսավոր ու մեծ հնարավորություններով կյանք։
Ավելի վաղ քաղաքական տարբեր ուժերի առաջնորդներն ու ներկայացուցիչներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։
Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։