https://arm.sputniknews.ru/20260528/hajastany-krkin-mets-kdardznenq-trampn-ajakcutjun-e-hajtnel-pashinjanin-102690480.html
«Հայաստանը կրկին մեծ կդարձնենք». Թրամփն աջակցություն է հայտնել Փաշինյանին
«Հայաստանը կրկին մեծ կդարձնենք». Թրամփն աջակցություն է հայտնել Փաշինյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանն անմիջապես արձագանքել է Թրամփի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ առաջնորդին։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T08:16+0400
2026-05-28T08:16+0400
2026-05-28T10:12+0400
նիկոլ փաշինյան
դոնալդ թրամփ
ամն
հայաստան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_0:37:1500:881_1920x0_80_0_0_77ea5c03ccea4ffca6627db38a674e54.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։Թրամփի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը «դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ»։Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, թե Փաշինյանն ամբողջովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար իր (Թրամփի– խմբ․) խաղաղության և բարգավաճման տեսլականը։Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն «Թրամփի ուղու» իրագործումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ տրանսպորտային կապերին։ Փաշինյանն անմիջապես արձագանքել է Թրամփի գրառմանը՝ նրան շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97914997_106:0:1439:1000_1920x0_80_0_0_3bdeb6b19b9d7c32d891b1c8e198676d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ, ամն, հայաստան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ, ամն, հայաստան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Հայաստանը կրկին մեծ կդարձնենք». Թրամփն աջակցություն է հայտնել Փաշինյանին
08:16 28.05.2026 (Թարմացված է: 10:12 28.05.2026) Փաշինյանն անմիջապես արձագանքել է Թրամփի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ առաջնորդին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար», - գրել է ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը «դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ»։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, թե Փաշինյանն ամբողջովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար իր (Թրամփի– խմբ․) խաղաղության և բարգավաճման տեսլականը։
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն «Թրամփի ուղու» իրագործումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ տրանսպորտային կապերին։
Փաշինյանն անմիջապես արձագանքել է Թրամփի գրառմանը՝ նրան շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։