00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
09:59
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ամաչելու փոխարեն զանգում, սպառնում են. Արման Թաթոյանը նոր ձայնագրություն է հրապարակել

Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թաթոյանը նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ևս մեկ ձայնագրություն է հրապարակել, որը, ըստ նրա, կրկին փաստում է ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։
Մայիսի 25-ին Արման Թաթոյանը ձայնագրություն էր հրապարակել, որում լսվում էր, թե ինչպես է Մարտունի համայնքի կրթության բաժնից մի կին զանգահարում մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։
Թաթոյանն այսօր տեսաուղերձով հայտնել է, որ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ձայնագրություն հրապարակելուց հետո ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկվել իրավապահների կողմից, այլև նույն անձը զանգել ու սպառնացել է աշխատակիցներին։
«Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ։ Իմ ձայնագրությունը, որը ձեր կողմից փոխանցվել է Արման Թաթոյանին, էդ բառը չեմ ասում, ինձ թվում է՝ արդեն հասկացաք՝ ինչ արարք եք արել։ Այդ բառը, հարգելով իմ դաստիարակությունը, չեմ կրկնում»,- լսվում է Թաթոյանի հրապարակած նոր ձայնագրության մեջ։
Շեշտում է՝ անպատժելիությունն է պատճառ դարձել, որ ամաչելու փոխարեն մարդիկ զանգահարեն ու սպառնան։
«Փոխարենն ամաչեն, նստեն տեղները, վեր ընկեն տեղները (ինչպես իրենց շեֆն է ասում), մի հատ զանգում, սպառնում են մարդկանց, մի հատ էլ բարոյականությունից են խոսում։ Այ սա՛ է էսօրվա ընտրական գործընթացի վիճակը, հանցագործությունների հովանավորչություն»,- ասաց Թաթոյանը։
Նա նաև կասկածում է, թե այս ամենի հետևից իրավապահները կգնան կամ որևէ մեկին կհարցաքննեն։
Հայց ենք պատրաստում ընդդեմ Իոաննիսյանի և Հանրային հեռուստաընկերության. Թաթոյան
Նշում է՝ արդեն մի քանի օր է՝ իր կողմից երկու ձայնագրություններ են հրապարակված, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում։
Տեսանյութի վերջում Թաթոյանը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով՝ Մարտունու համայնքապետարանում է աշխատում ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանի բարեկամուհին՝ Աննա Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ Թաթոյանը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0