00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց․ Մարտունիում ստիպում են գնալ ՔՊ–ի գրասենյակի բացմանը

Բաժանորդագրվել
Ձայնագրությունն ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` հրապարակելով ձայնագրություն։
Ըստ ձայնագրության՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարում են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը։
ՀՀ իշխանությունը դարձել է վախ սերմանող ասպետ և ատելություն տարածելու վարպետ. Արման Թաթոյան
«Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ անպայման ներկա լինեն»,- լսվում է ձայնագրության մեջ։
Թաթոյանի տեղեկություններով՝ դրանից հետո Մարտունիում նաև ցուցակագրել են այն մարդկանց, ովքեր գործող իշխանությանը չեն աջակցում, նրանց անուն-ազգանունները փոխանցվել են համայնքապետարան։
«Սա է այսօրվա վիճակը, որ ի սկզբանե անարդար են անցկացվում ընտրությունները»,- ասաց Թաթոյանը։
Նա հավելեց՝ սա ևս ուղարկվելու է իրավապահ մարմիններին քննության համար։
Նշենք, որ ավելի վաղ Արման Թաթոյանը ևս մեկ ձայնագրություն էր հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Մայիսի 18-ին Թաթոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն։ Նրա խոսքով՝ մինչև այսօր որևէ արձագանք չկա։
Թաթոյանը նշեց՝ առաջին հերթին ընտրակաշառք բաժանում է գործող իշխանությունը։ Փաստեր ունեն նաև այն մասին, թե ինչպես է իշխանությունը մարդկանց հող նվիրում։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
Լրահոս
0