https://arm.sputniknews.ru/20260528/adrbejani-taratsqvov-hh-kugharkvi-hacahatiki-ev-parartanjuteri-evs-mek-khmbaqanak-102748395.html
Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ
Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ
Sputnik Արմենիա
Գնացքը Հայաստան կգա Վրաստանով։ 28.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-28T22:46+0400
2026-05-28T22:46+0400
2026-05-28T22:54+0400
հայաստան
հացահատիկ
ռուսաստան
ադրբեջան
պարարտանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99625463_0:0:1280:720_1920x0_80_0_0_63994cc63659461a36f562415e38c3a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ըստ հաղորդագրության` վաղը 4 վագոն հացահատիկ և 4 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան։Գնացքը կուղևորվի «Բալաջարի» կայարանից, այնուհետև «Բոյուք Քեսիկ» կայարանով կշարժվի դեպի Վրաստան, իսկ հետո` Հայաստան:Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի միջոցով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։ Ըստ տվյալների` մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար է ուղարկվել։Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ ՊապոյանԲացի այդ, Ադրբեջանից տարանցմամբ Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։Այսօրվա դրությամբ արդեն իսկ ավելի քան 10 հազար տոննա դիզվառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին և 2 955 տոննա AI-95 տեսակի բենզին է արտահանվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99625463_160:0:1120:720_1920x0_80_0_0_7c54afec569e54a46fae16e2f3a4674e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հացահատիկ, ռուսաստան, ադրբեջան, պարարտանյութ
հայաստան, հացահատիկ, ռուսաստան, ադրբեջան, պարարտանյութ
Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ
22:46 28.05.2026 (Թարմացված է: 22:54 28.05.2026) Գնացքը Հայաստան կգա Վրաստանով։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի և պարարտանյութերի ևս մեկ խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության` վաղը 4 վագոն հացահատիկ և 4 վագոն պարարտանյութ կուղարկվի Հայաստան։
Գնացքը կուղևորվի «Բալաջարի» կայարանից, այնուհետև «Բոյուք Քեսիկ» կայարանով կշարժվի դեպի Վրաստան, իսկ հետո` Հայաստան:
Հիշեցնենք` այսօր Ադրբեջանի միջոցով
Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։ Ըստ տվյալների` մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար է ուղարկվել։
Բացի այդ, Ադրբեջանից տարանցմամբ Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։
Այսօրվա դրությամբ արդեն իսկ ավելի քան 10 հազար տոննա դիզվառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին և 2 955 տոննա AI-95 տեսակի բենզին է արտահանվել։