https://arm.sputniknews.ru/20260501/adrbejanakan-benziny-chliner-mez-mvot-gnery-mi-qani-harjur-dramvov-tank-kliner-papvojan-101630451.html
Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան
Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ Գևորգ Պապոյանն ասաց, որ շուտով էականորեն իրավիճակը կփոխվի։ 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T16:01+0400
2026-05-01T16:01+0400
2026-05-01T16:22+0400
բենզին
հայաստան
ադրբեջան
վառելիք
գին
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98491217_0:594:1528:1454_1920x0_80_0_0_864e72ef7fc29aff625fcf13ef86d128.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ ադրբեջանական բենզինի ներկրումը չլիներ, երկրում եղած վառելիքը մի քանի հարյուր դրամ ավելի թանկ կլիներ։ Հանրապետության հրապարակում գտնվող նախարարն այս մասին ասաց Աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։Նա անդրադարձավ նաև ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ առաջացած խնդրին։ Շեշտեց՝ Վրաստանի հետ սահմանին հեղուկ գազով լցված բազմաթիվ մեքենաներ կան ու դրանք գալիս են Հայաստան։ Պապոյանի խոսքով՝ դրանք այն մեքենաներն են, որոնք մնացել էին ռուսական կողմում, քանի որ Լարսում ձյուն էր տեղում։ Երեկ էլ են բազմաթիվ մեքենաներ եկել, այսօր ու վաղն էլ կգան ու իրավիճակն էականորեն կփոխվի, քանի որ մեծ մասը հեղուկ գազի միշտ էլ Ռուսաստանից է եկել։ Նախարարի պնդմամբ՝ ամբողջական իրավիճակը չի վերականգնվի, քանի որ Իրանից նույնպես մատակարարումներ եղել են, ուղղակի իրավիճակի պատճառով այժմ դադարեցվել են։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ Ադրբեջանի Մաքսային կոմիտեի, Հայաստան է արտահանվել 5,8 մլն դոլարի արտադրանք:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98491217_0:451:1528:1597_1920x0_80_0_0_38d0d3d9e9ccc5c119c49ac0b32e6ba8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզին, հայաստան, ադրբեջան, վառելիք, գին, գևորգ պապոյան
բենզին, հայաստան, ադրբեջան, վառելիք, գին, գևորգ պապոյան
Ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան
16:01 01.05.2026 (Թարմացված է: 16:22 01.05.2026) ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ Գևորգ Պապոյանն ասաց, որ շուտով էականորեն իրավիճակը կփոխվի։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդում է, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ ադրբեջանական բենզինի ներկրումը չլիներ, երկրում եղած վառելիքը մի քանի հարյուր դրամ ավելի թանկ կլիներ։ Հանրապետության հրապարակում գտնվող նախարարն այս մասին ասաց Աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Բենզինն աշխարհի երկրների մեծ մասում թանկացել է մի քանի անգամ, իսկ ՀՀ-ում՝ մի քանի տոկոսով։ Շատ պարզ ու ուղիղ ասեմ՝ ինչու է այդպես։ Ադրբեջանական բենզինն ու դիզելը եթե չլինեին, մեր մոտի գները մի քանի հարյուր դրամ ավելի բարձր կլինեին, քանի հիմա է։ Պետք է հնարավորինս շատ պահել այդ դիվերսիֆիկացիան, որպեսզի աշխարհաքաղաքական ազդեցությունները մեզ վրա քիչ երևան»,- ասաց Պապոյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ-ում հեղուկ գազի վերաբերյալ առաջացած խնդրին։ Շեշտեց՝ Վրաստանի հետ սահմանին հեղուկ գազով լցված բազմաթիվ մեքենաներ կան ու դրանք գալիս են Հայաստան։ Պապոյանի խոսքով՝ դրանք այն մեքենաներն են, որոնք մնացել էին ռուսական կողմում, քանի որ Լարսում ձյուն էր տեղում։ Երեկ էլ են բազմաթիվ մեքենաներ եկել, այսօր ու վաղն էլ կգան ու իրավիճակն էականորեն կփոխվի, քանի որ մեծ մասը հեղուկ գազի միշտ էլ Ռուսաստանից է եկել։ Նախարարի պնդմամբ՝ ամբողջական իրավիճակը չի վերականգնվի, քանի որ Իրանից նույնպես մատակարարումներ եղել են, ուղղակի իրավիճակի պատճառով այժմ դադարեցվել են։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի
«Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից
2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ Ադրբեջանի Մաքսային կոմիտեի, Հայաստան է արտահանվել 5,8 մլն դոլարի արտադրանք: