00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարելու իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծը հավանության արժանացավ

© Sputnik / Aram NersesyanՎարորդական վկայական
Վարորդական վկայական - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Վարելու իրավունքից զրկված վարորդները կկարողանան մեկ տարի անց վերականգնել առանց քննության, բայց փորձաշրջանով։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Այն վարորդները, որոնք բազմաթիվ խախտումների պատճառով 1 տարով զրկվել են վարելու իրավունքից և սպառել տուգանային միավորների սահմանաչափը, կարող են մեկ տարին լրանալուց հետո առանց քննության, մեկ տարի փորձաշրջանով վերականգնել իրենց իրավունքները՝ 13–ի փոխարեն ստանալով 6 բալային սահմանաչափ։
Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելով վարելու իրավունքից` վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության:
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։
Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։
Լրահոս
0