https://arm.sputniknews.ru/20260527/ukrainaji-zinuzhy-hamakcvats-grvoh-e-nakhadzernel-sevastvopvoli-ughghutjamb-102642937.html
Ուկրաինայի զինուժը համակցված գրոհ է նախաձեռնել Սևաստոպոլի ուղղությամբ
Ուկրաինայի զինուժը համակցված գրոհ է նախաձեռնել Սևաստոպոլի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Ուկրաինական հարվածի հետևանքով շենք–շինություններ են վնասվել։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T09:17+0400
2026-05-27T09:17+0400
2026-05-27T09:18+0400
ուկրաինա
ռուսաստան
սևաստոպոլ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77504100_0:0:3355:1887_1920x0_80_0_0_d5afe43382de3781b693e3bd758aab30.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջ գիշեր հետ են մղել Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական զինուժի համակցված հարձակումը։ Այս մասին հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։ՀՕՊ–ն ավելի քան 20 ԱԹՍ է խոցել։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան։Պաշտոնյան նշել է, որ Լաստովայա հրապարակում հրթիռը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչության շենքին, այրվել է տանիքը։ Պայթյունի ալիքը վնասել է հարևան շինությունների պատուհաններն ու պատշգամբները։Պերուստովայա հրապարակում հարվածային ալիքից տուժել է 8–հարկանի բազմաբնակարան շենք, վնասվել են ճակատային հատվածը, պատուհաններն ու պատշգամբները։Գոգոլի փողոցի մոտակայքում, նախնական տվյալով, հրթիռը նաև վարչական շենք է վնասել, որը վաղուց չէր օգտագործվում: Հարևան բնակելի բազմաբնակարան շենքերում հարվածային ալիքից վնասվել են պատուհանները, վնասի չափը ճշտվում է:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
սևաստոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77504100_605:0:3336:2048_1920x0_80_0_0_c6df3a147f6e0793a0b63768d0ea4b1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա, ռուսաստան, սևաստոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի զինուժը համակցված գրոհ է նախաձեռնել Սևաստոպոլի ուղղությամբ
09:17 27.05.2026 (Թարմացված է: 09:18 27.05.2026) Ուկրաինական հարվածի հետևանքով շենք–շինություններ են վնասվել։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերն ամբողջ գիշեր հետ են մղել Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական զինուժի համակցված հարձակումը։ Այս մասին հայտնում է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Սևաստոպոլում ռազմական և շարժական կրակային խմբերը ամբողջ գիշեր հետ են մղել համակցված հարձակումը։ Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են քաղաքի վրա տարբեր օդային միջոցներով, նախնական տվյալով` նաև «Storm Shadow» հրթիռներով»,- գրել է նա տեելգրամյան ալիքում։
ՀՕՊ–ն ավելի քան 20 ԱԹՍ է խոցել։ Նախնական տվյալով՝ տուժածներ չկան։
Պաշտոնյան նշել է, որ Լաստովայա հրապարակում հրթիռը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչության շենքին, այրվել է տանիքը։ Պայթյունի ալիքը վնասել է հարևան շինությունների պատուհաններն ու պատշգամբները։
Պերուստովայա հրապարակում հարվածային ալիքից տուժել է 8–հարկանի բազմաբնակարան շենք, վնասվել են ճակատային հատվածը, պատուհաններն ու պատշգամբները։
Գոգոլի փողոցի մոտակայքում, նախնական տվյալով, հրթիռը նաև վարչական շենք է վնասել, որը վաղուց չէր օգտագործվում: Հարևան բնակելի բազմաբնակարան շենքերում հարվածային ալիքից վնասվել են պատուհանները, վնասի չափը ճշտվում է:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։