00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թանգարանների աշխատակիցների աշխատավարձը ատեստավորման արդյունքում կբարձրանա. նախարար

© Sputnik / Aram NersesyanԹանգարան
Թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում թանգարանների տարեկան այցելությունների թիվն աճել է 40%–ով, որը հանգեցրել է թանգարանների սեփական եկամուտների ավելացմանը:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի թանգարանների աշխատակիցները ատեստավորման արդյունքում կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ այս տարվա հուլիսից ակնկալվում է թանգարանային աշխատողների միջին աշխատավարձի 57 տոկոս աճ՝ ամսական մինչև 200 հազար դրամ:
ՀՀ ԶՈւ զինծառայողների քանի՞ տոկոսն է հաղթահարել ատեստավորման շեմը
Այսպիսով, ըստ նրա, աշխատակիցներից շատերը կկարողանան օգտվել համընդհանուր բժշկական ապահովագրությունից (այս տարի ապահովագրությունը գործում է ամսական առնվազն 200 հազար դրամ եկամուտ ունեցող անձանց համար–խմբ.):
Նախարարը նշեց, որ վերջին 5 տարվա ընթացքում դեպի թանգարաններ այցելություններն աճել են 40%–ով, և 2025 թվականին այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 353 հազար՝ չհաշված «Թանգարանային գիշեր» միջոցառումը։ Այդ օրը, ըստ ԿԳՄՍՆ հաշվարկի, թանգարան է անվճար այցելում մոտ 200 հազար մարդ:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է թանգարանների սեփական եկամուտները. 2022 թվականին դրանք կազմել են 770 մլն դրամ, 2025 թվականին՝ 1 մլրդ 63 մլն դրամ։
Նախարարությունում կարծում են, որ թանգարանների աշխատակիցների լրացուցիչ այս մոտիվացիան կօգնի հետագայում էլ ավելի բարձրացնել այդ ցուցանիշները։
Քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստավորվել Հայաստանում. նախարարը թվեր հրապարակեց
Լրահոս
0