00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔԿ–ն պնդում է՝ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու համար 15000-ական դրամ է բաժանվել

© Sputnik«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Ազատության հրապարակում. 11 ապրիլի, 2026թ.
«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը Ազատության հրապարակում. 11 ապրիլի, 2026թ.  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Երկու տղամարդիկ կալանավորված են, նախաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ Արմավիրում մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15.000 ՀՀ դրամ գումար:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ իրավապահները Արմավիրի մարզում 2 տղամարդու է ձերբակալել Երևանում կայացած հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ ոմն Ն.Թ., տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնած հավաքի մասին, կազմակերպել է մեծաքանակ անձանց ներգրավելու գործընթաց՝ նրանց նյութապես շահագրգռելու եղանակով։ Նա նաև այդ մասին հայտնել է ընկերոջը՝ Գ.Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։
Գ.Ա.-ն, նյութապես շահագրգռվելով և նույնկերպ շահագրգռելով մտերիմներին՝ մի խումբ անձանց խոստացել է վճարել 15.000 ՀՀ դրամ՝ հավաքին մասնակցելու դիմաց։
«Արդյունքում, Գ.Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված հավաքին, իսկ հավաքի ավարտից հետո Ն.Թ.-ի կողմից հայտնած անձից ստացել է իր և իր կողմից ներգրավված անձանց մասնակցության համար խոստացված գումարը, այնուհետև հիշյալ անձանցից յուրաքանչյուրին այդ գումարից վճարել է 15.000 ՀՀ դրամ»,- հայտնում է ՔԿ-ն։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ են իրականացվել, որոնց արդյունքում նաև հայտնաբերվել են ապօրինի պահվող որսորդական հրացան, կանեփանման զանգված:
Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և Ն.Թ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելը):
Երկու տղամարդիկ կալանավորված են։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հավելենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ նյութապես շահագրգռել է համագյուղացիներին ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին մասնակցելու համար։ Ոստիկանությամբ տվյալներով՝ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15-հազարական դրամ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0