«Մա՛մ, բաց չթողնես». Երևանում կհավերժացնեն Մինաբի դպրոցի զոհերից 7-ամյա Նասիրիի հիշատակը
«Մա՛մ, բաց չթողնես». Երևանում կհավերժացնեն Մինաբի դպրոցի զոհերից 7-ամյա Նասիրիի հիշատակը
Sputnik Արմենիա
Մական Նասիրին ավելի քան 160 երեխաներից մեկն էր, որոնք զոհվեցին 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով։ 27.05.2026, Sputnik Արմենիա
Երևանում Իրանի դեսպանատանը կից գործող «Շահիդ Ֆահմիդե» (Shahid Fahmideh) իրանական հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը կանվանակոչվի Մական Նասիրիի պատվին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղալոմին։Նասիրին ավելի քան 160 երեխաներից մեկն էր, որոնք զոհվեցին 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով։«Սրահը կզարդարվի նրա լուսանկարներով, որպեսզի Երևանում նույնպես հիշեն նրա մասին»,-ասել է դիվանագետը Երևանի Կապույտ մզկիթում Մինաբի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Ներկա էին նաև տղայի ծնողները։Մականի մայրը՝ Ասիե Ռահնեժադմահմուդին, Sputnik Արմենիայի հետ զրույցում որդուն բնութագրում է որպես պայծառ, ակտիվ և շատ զգայուն երեխա։ Նրա խոսքով՝ Մականը սիրում էր սպորտը, հատկապես ֆուտբոլն ու մարմնամարզությունը, անընդհատ ծաղիկներ էր բերում իրեն և շատ կապված էր ընտանիքին։Ռահնեժադմահմուդին հիշում է, որ նույնիսկ զոհվելու նախորդ երեկոյան տղան իրեն սպիտակ ծաղիկներ էր բերել։ Ասիեն պատմեց նաև ողբերգությունից մեկ օր առաջ տեղի ունեցած տարօրինակ դրվագի մասին։Նրա խոսքով՝ Մականը շատ էր սիրում այցելել մզկիթ և կրոնական կենտրոններ։ Այդ երեկո նա ավանդաբար գնացել է մզկիթ, սակայն 10 րոպե անց վերադարձել է։ Տղան վախեցած էր։Նրա խոսքով՝ ավելի ուշ պարզվել է, որ Մականը տեսածի մասին պատմել էր նաև բակի երեխաներին՝ կրկնելով, որ իսկապես տեսել է դա։Ասիե Ռահնեժադմահմուդին նաև նշեց, որ զոհվելու օրը որդին պարսկերենի, մաթեմատիկայի և ֆիզկուլտուրայի դասեր ուներ։«Ֆիզկուլտուրան նրա վերջին դասն էր… Բայց թշնամին թույլ չտվեց, որ հնչի վերջին զանգը»,-ասել է նա։Որդուց մնացած միակ բանը, որ նրանց հաջողվել է գտնել՝ մարզակոշիկն է, որը ծնողներն իրենց հետ բերել են Երևան։Միջոցառման ավարտին Կապույտ մզկիթի բակում ծառ տնկվեց՝ ի հիշատակ Մական Նասիրիի։
մինաբ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Իրանցի մահացած տղայի ծնողները խոսում են իրենց որդու մասին
Sputnik Արմենիա
Իրանցի մահացած տղայի ծնողները խոսում են իրենց որդու մասին
Մական Նասիրին ավելի քան 160 երեխաներից մեկն էր, որոնք զոհվեցին 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով։
Երևանում Իրանի դեսպանատանը կից գործող «Շահիդ Ֆահմիդե» (Shahid Fahmideh) իրանական հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը կանվանակոչվի Մական Նասիրիի պատվին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղալոմին։
Նասիրին ավելի քան 160 երեխաներից մեկն էր, որոնք զոհվեցին 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով։
Մինաբի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը Երևանի Կապույտ մզկիթում
«Սրահը կզարդարվի նրա լուսանկարներով, որպեսզի Երևանում նույնպես հիշեն նրա մասին»,-ասել է դիվանագետը Երևանի Կապույտ մզկիթում Մինաբի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Ներկա էին նաև տղայի ծնողները։
Մականի մայրը՝ Ասիե Ռահնեժադմահմուդին, Sputnik Արմենիայի հետ զրույցում որդուն բնութագրում է որպես պայծառ, ակտիվ և շատ զգայուն երեխա։ Նրա խոսքով՝ Մականը սիրում էր սպորտը, հատկապես ֆուտբոլն ու մարմնամարզությունը, անընդհատ ծաղիկներ էր բերում իրեն և շատ կապված էր ընտանիքին։
«Նա մեր տունը կյանքով էր լցնում։ Հիմա, երբ նա չկա, տունը դատարկվել է, և ամեն ինչ կարծես կորցրել է իմաստը»,-ասել է նա։
Ռահնեժադմահմուդին հիշում է, որ նույնիսկ զոհվելու նախորդ երեկոյան տղան իրեն սպիտակ ծաղիկներ էր բերել։ Ասիեն պատմեց նաև ողբերգությունից մեկ օր առաջ տեղի ունեցած տարօրինակ դրվագի մասին։
Նրա խոսքով՝ Մականը շատ էր սիրում այցելել մզկիթ և կրոնական կենտրոններ։ Այդ երեկո նա ավանդաբար գնացել է մզկիթ, սակայն 10 րոպե անց վերադարձել է։ Տղան վախեցած էր։
«Մականն ասաց, որ մզկիթի մոտ սպիտակ հագուստով մի մարդ է տեսել՝ անգլուխ։ Նա շատ էր վախեցել։ Քնելուց առաջ ինձ խնդրեց ամուր գրկել իրեն և բաց թողնել միայն այն ժամանակ, երբ կքնի»,-պատմել է տղայի մայրը։
Նրա խոսքով՝ ավելի ուշ պարզվել է, որ Մականը տեսածի մասին պատմել էր նաև բակի երեխաներին՝ կրկնելով, որ իսկապես տեսել է դա։
Ասիե Ռահնեժադմահմուդին նաև նշեց, որ զոհվելու օրը որդին պարսկերենի, մաթեմատիկայի և ֆիզկուլտուրայի դասեր ուներ։