https://arm.sputniknews.ru/20260527/inch-e-uzum-amn-n-stanal-hajastanic-qaghtekhnvolvogy-verlutsel-e-rubivoji-ajci-npataknery-102687286.html
Ինչ է ուզում ԱՄՆ-ն ստանալ Հայաստանից. քաղտեխնոլոգը վերլուծել է Ռուբիոյի այցի նպատակները
Ինչ է ուզում ԱՄՆ-ն ստանալ Հայաստանից. քաղտեխնոլոգը վերլուծել է Ռուբիոյի այցի նպատակները
Sputnik Արմենիա
Վաշինգտոնն ավելի ու ավելի համառորեն ուզում է Երևանին ներքաշել իր ազդեցության ուղեծիր։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T22:22+0400
2026-05-27T22:22+0400
2026-05-27T22:26+0400
վիգեն հակոբյան
մարկո ռուբիո
հայաստան
ամն
ռուսաստան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102625009_0:87:1600:987_1920x0_80_0_0_e404937d910e23dfa792a29063ca1532.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Spitnik․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում՝ կապված Իրանի և Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Նրա խոսքով՝ այցի նպատակներից մեկը ցույց տալն էր, որ TRIPP նախագիծն արդիական է մնում։ Անկախ Իրանի հետ պատերազմի արդյունքներից, որոնք, ինչպես կարծում է փորձագետը, չի կարելի ԱՄՆ-ի հաղթանակն անվանել, Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում և ձգտում է վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության հետ սահմանի նկատմամբ։Որպես երկրորդ նպատակ Հակոբյանը նշում է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որը կարող է գործիք դառնալ Ռուսաստանի հետ հետագա աշխարհաքաղաքական առևտրում։Հակոբյանը կարծում է, որ, բացի իրանական ուղղությունից, Վաշինգտոնը Հայաստանում այլ լուրջ շահեր չունի։«Անշուշտ, այցն ուներ նաև ներքաղաքական բաղադրիչ՝ աջակցել հայաստանյան իշխանություններին ընտրությունների նախաշեմին։ Առաջին անգամ նման աջակցություն բավականին բացահայտ արտահայտեց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այս տարվա փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ։ Հիմա այդ գիծը շարունակեց Ռուբիոն, թեև ավելի զուսպ ձևով»,-ասում է նա։Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծում է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խաղադրույք կատարել բացառապես գործող իշխանության վրա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պրագմատիկորեն է գնահատում ներքաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները և հնարավոր է համարում, որ ընտրությունների արդյունքները կարող են Նիկոլ Փաշինյանի համար ոչ այնքան բարենպաստ լինել։Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուբիոն անձամբ չի հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի ուղղակիորեն չասոցացվի գործող իշխանության հետ, թեև կառավարության՝ «Հայաստանի խաղաղությանն ու բարգավաճմանն» ուղղված կուրսին իր աջակցությունը, այնուամենայնիվ, հայտնել է։Մեկնաբանելով Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի մասին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում ամրագրված կետը՝ Հակոբյանը նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները երկկողմ հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի՝ միաժամանակ ուժեղացնելով ԱՄՆ-ի մրցակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանում։Ի՞նչ է «Թրամփի ուղին»TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում ՀՀ Սյունիքի մարզով։ Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես հայկական իրավազորության շրջանակներում և չի առնչվում երկրի ինքնիշխանությանը։Նախագծի համաձայն՝ Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ մինչև 99 տարի ժամկետով, երթուղու զարգացման համար, որով Ադրբեջանն ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Նախատեսվում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով՝ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26%, համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը մինչև 49% մեծացնելու հնարավորությամբ։Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակներում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։Ռուսաստանի արձագանքըԱվելի վաղ TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նախաձեռնությունը նախատեսում է տրանսպորտային երթուղու ստեղծում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Հարավային Կովկասով, որի մի մասն էլ դիտարկվում է այսպես կոչված «Թրամփի ուղին»։Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությանը, Ադրբեջանի ենթակառուցվածքների հետ ինտեգրման համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծերի օգտագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիների» կառուցվածքում ընդգրկված «ՀԿԵ» (Հարավկովկասյան երկաթուղի) ՓԲԸ-ի հետ մինչև 2038 թվականը գործող կոնցեսիոն պայմանագրին։Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը։ Ընդ որում, ՌԴ մայրաքաղաքում ընդգծում են նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերն ու մեխանիզմները մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102625009_99:0:1520:1066_1920x0_80_0_0_6b42a5bb2e69733cffb0419d173ee202.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն հակոբյան, մարկո ռուբիո, հայաստան, ամն, ռուսաստան, թրամփի ուղի (tripp)
վիգեն հակոբյան, մարկո ռուբիո, հայաստան, ամն, ռուսաստան, թրամփի ուղի (tripp)
Ինչ է ուզում ԱՄՆ-ն ստանալ Հայաստանից. քաղտեխնոլոգը վերլուծել է Ռուբիոյի այցի նպատակները
22:22 27.05.2026 (Թարմացված է: 22:26 27.05.2026) Վաշինգտոնն ավելի ու ավելի համառորեն ուզում է Երևանին ներքաշել իր ազդեցության ուղեծիր։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Spitnik․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում՝ կապված Իրանի և Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այցի նպատակներից մեկը ցույց տալն էր, որ TRIPP նախագիծն արդիական է մնում։ Անկախ Իրանի հետ պատերազմի արդյունքներից, որոնք, ինչպես կարծում է փորձագետը, չի կարելի ԱՄՆ-ի հաղթանակն անվանել, Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում և ձգտում է վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության հետ սահմանի նկատմամբ։
Որպես երկրորդ նպատակ Հակոբյանը նշում է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որը կարող է գործիք դառնալ Ռուսաստանի հետ հետագա աշխարհաքաղաքական առևտրում։
«ԱՄՆ-ն փորձում է մրցակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում՝ Մոսկվայի կողմից իր ազդեցությունը վերականգնելու փորձերի, ինչպես նաև իր դիրքերն ուժեղացրած Իրանի հետ ՌԴ ռազմավարական կապերի ամրապնդման ֆոնին»,-նշել է փորձագետը։
Հակոբյանը կարծում է, որ, բացի իրանական ուղղությունից, Վաշինգտոնը Հայաստանում այլ լուրջ շահեր չունի։
«Անշուշտ, այցն ուներ նաև ներքաղաքական բաղադրիչ՝ աջակցել հայաստանյան իշխանություններին ընտրությունների նախաշեմին։ Առաջին անգամ նման աջակցություն բավականին բացահայտ արտահայտեց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ այս տարվա փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ։ Հիմա այդ գիծը շարունակեց Ռուբիոն, թեև ավելի զուսպ ձևով»,-ասում է նա։
Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծում է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խաղադրույք կատարել բացառապես գործող իշխանության վրա։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պրագմատիկորեն է գնահատում ներքաղաքական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները և հնարավոր է համարում, որ ընտրությունների արդյունքները կարող են Նիկոլ Փաշինյանի համար ոչ այնքան բարենպաստ լինել։
«ԱՄՆ-ն պատրաստ է փոխգործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը հունիսի ընտրությունների արդյունքներով կգա իշխանության և այս կամ այն չափով կնպաստի ամերիկյան շահերի առաջմղմանը»,-կարծում է Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուբիոն անձամբ չի հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի ուղղակիորեն չասոցացվի գործող իշխանության հետ, թեև կառավարության՝ «Հայաստանի խաղաղությանն ու բարգավաճմանն» ուղղված կուրսին իր աջակցությունը, այնուամենայնիվ, հայտնել է։
Մեկնաբանելով Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի մասին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում ամրագրված կետը՝ Հակոբյանը նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները երկկողմ հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի՝ միաժամանակ ուժեղացնելով ԱՄՆ-ի մրցակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանում։
«Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ նման փաստաթղթեր ստորագրելով՝ ԱՄՆ-ն փաստացի փաստի առաջ է դնում նաև հնարավոր ապագա իշխանություններին։ Անկախ քաղաքական պատկանելությունից՝ ցանկացած կառավարություն ստիպված է լինելու հաշվի առնել արդեն իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ կապված «Թրամփի ուղու» հետ»,-հայտարարել է փորձագետը։
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում ՀՀ Սյունիքի մարզով։ Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես հայկական իրավազորության շրջանակներում և չի առնչվում երկրի ինքնիշխանությանը։
Նախագծի համաձայն՝ Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ մինչև 99 տարի ժամկետով, երթուղու զարգացման համար, որով Ադրբեջանն ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Նախատեսվում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով՝ սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26%, համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի բաժնեմասը մինչև 49% մեծացնելու հնարավորությամբ։
Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակներում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Ավելի վաղ TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նախաձեռնությունը նախատեսում է տրանսպորտային երթուղու ստեղծում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Հարավային Կովկասով, որի մի մասն էլ դիտարկվում է այսպես կոչված «Թրամփի ուղին»։
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությանը, Ադրբեջանի ենթակառուցվածքների հետ ինտեգրման համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծերի օգտագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիների» կառուցվածքում ընդգրկված «ՀԿԵ» (Հարավկովկասյան երկաթուղի) ՓԲԸ-ի հետ մինչև 2038 թվականը գործող կոնցեսիոն պայմանագրին։
Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքների ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը։ Ընդ որում, ՌԴ մայրաքաղաքում ընդգծում են նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերն ու մեխանիզմները մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։