https://arm.sputniknews.ru/20260527/hajastanin-trvvogh-gazi-artvonutjunnern-ognutjun-en-rdi-kvoghmic-peskvov-102661891.html
Հայաստանին տրվող գազի արտոնություններն օգնություն են ՌԴ–ի կողմից․ Պեսկով
Հայաստանին տրվող գազի արտոնություններն օգնություն են ՌԴ–ի կողմից․ Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակը նշել է` Հայաստանը եղել և մնում է եղբայրական երկիր, բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T14:15+0400
2026-05-27T14:15+0400
2026-05-27T15:46+0400
դմիտրի պեսկով
գազ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100220617_3:0:1500:842_1920x0_80_0_0_73859508fe4f87408244e7106b364c38.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Գազի արտոնությունները, որոնք ստանում է Հայաստանը, Ռուսաստանի օգնությունն է: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նա նշել է, որ Հայաստանը եղբայրական երկիր է։ Այն եղել է և կմնա եղբայրական, բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել։ՌԴ նախագահի խոսնակ ասել է նաև, որ երբ եվրոպացիներին գազ է վաճառվում 500–700 դոլարով, նրանց ոչ ոք չի օգնում իր հաշվին։«Ամերիկացիները եվրոպացիներին օգնում են հենց նրանց հաշվին` մեծ գումարների դիմաց»,– հստակեցրեց նա:Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:Հարցը բաց է մնում. Պեսկովը` Հայաստանի տնտեսական ինտեգրման ուղու ընտրության մասինԸստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100220617_200:0:1323:842_1920x0_80_0_0_962a95992ca6e9d80b54cde42f2d7970.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, գազ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
դմիտրի պեսկով, գազ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Հայաստանին տրվող գազի արտոնություններն օգնություն են ՌԴ–ի կողմից․ Պեսկով
14:15 27.05.2026 (Թարմացված է: 15:46 27.05.2026) ՌԴ նախագահի խոսնակը նշել է` Հայաստանը եղել և մնում է եղբայրական երկիր, բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Գազի արտոնությունները, որոնք ստանում է Հայաստանը, Ռուսաստանի օգնությունն է: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արտոնությունը միշտ ինչ–որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, միշտ ինչ–որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում»,– ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Հայաստանը եղբայրական երկիր է։ Այն եղել է և կմնա եղբայրական, բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել։
ՌԴ նախագահի խոսնակ ասել է նաև, որ երբ եվրոպացիներին գազ է վաճառվում 500–700 դոլարով, նրանց ոչ ոք չի օգնում իր հաշվին։
«Ամերիկացիները եվրոպացիներին օգնում են հենց նրանց հաշվին` մեծ գումարների դիմաց»,– հստակեցրեց նա:
Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:
Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար: