00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում 1 անձ է կալանավորվել 700 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար

© Sputnik / Максим БлиновԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Երևանում ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար կալանավորվել է մեկ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ջ.Կ-ն իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով «a-PVP» տեսակի և 13 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերել (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) և տարբեր վայրերում պահել։
«Ջ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ջ.Կ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
«Սևան» ՔԿՀ ամուսնուն տեսակցելու եկած կնոջ կոշիկների մեջ թմրամիջոցի 10 փաթեթ է հայտնաբերվել
Լրահոս
0