00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևակայությանս չէր հերիքի պատկերացնել, որ Արցախը կտեսնենք հայաթափված. Սամվել Կարապետյան

© Photo : Artsakh TVКадр из интервью Самвела Карапетяна телеканалу "Арцах ТВ"
Кадр из интервью Самвела Карапетяна телеканалу Арцах ТВ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
Կարապետյանը հույս ունի, որ հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ–ում կլինի այն ղեկավարը, որ պատասխանատվություն կկրի Արցախի համար։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի համար Արցախի հետ կապված ամենացավոտ հիշողությունն այն կորցնելն է։ Այս մասին նա ասել է «Արցախ» ՀԸ–ի հետ զրույցում` նշելով, որ որպես գործարար Արցախում իր արած որևէ ներդրում շահույթ ստանալու նպատակ չի հետապնդել, այլ փորձել է կառուցել նորմալ էներգահամակարգ։
Հայաստանում փոքրիկ Արցախ ենք ստեղծելու․ Սամվել Կարապետյանը հանդիպել է արցախցիների հետ
«Ամբողջ Արցախի հոսանքը կապված էր մեկ հենասյունից։ Բակո Սահակյանը ցույց տվեց (Արցախի նախկին նախագահ (2007-2020թթ)–խմբ.) ու ասաց, թե ինչքան մեծ խնդիրների առաջ է կանգնած Արցախի ժողովուրդը, որ մի քամուց կարող էր առանց հոսանքի մնալ։ Այդ ժամանակ ներդրում արեցինք ու նոր հոսանքագիծ կառուցեցինք, որ այդ առումով անվտանգ դարձնենք Արցախը»,– ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ Արցախի կորստի պատասխանատուն գործող իշխանությունն է, որը չհասկացավ Արցախի նշանակությունն ու դերը։
«Փոքրիկ խմբակի չհասկանալու համար կորցրեցինք, որոնք չհասկացան, թե ինչ է Արցախը հայության համար, ու մենք կորցրեցինք մեր հայրենիքը։ Միայն զղջում եմ, որ մենք չկարողացանք ազգովի համախմբվել Արցախի շուրջ ու պաշտպանել։ Երևակայությանս նույնիսկ չէր հերիքի պատկերացնել, որ մի օր Արցախը կտեսնենք հայաթափված։ Ես պատկերացնում էի, որ 7 շրջանի մասով կարող են լինել խնդիրներ, բայց չեմ պատկերացրել, որ Հայաստանում կարող է լինել այնպիսի ղեկավար, որ վարի այսպիսի քաղաքականություն, որ մենք կորցնենք Արցախը»,– շարունակեց Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի կարծիքով՝ այսօր որևէ մեկն Արցախի ու արցախահայերի համար պատասխանատվություն չի կրում։ Սակայն նա հույս ունի, որ հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ–ում կլինի ղեկավար, որը պատասխանատվություն կկրի Արցախի համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0