00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
14 ր
Ուղիղ եթեր
10:14
32 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
15 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առաջարկված մոդելով TRIPP–ը լարվածություն է ստեղծելու Հայաստանի ու Իրանի միջև․ Քոչարյան

Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ որպեսզի ծրագիրը Հայաստանի շահերին համապատասխանի, պետք է նախևառաջ երաշխավորվի, որ երկաթուղին հասնելու է մինչև Երասխ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ TRIPP-ն այս մոդելով ԱՄՆ ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Այս մոդելով, որով առաջարկված է TRIPP-ը, Հայաստանի Հանրապետությանը գրեթե ոչինչ չի տալիս, որովհետև ինչ-որ բան տալու համար, պետք է երաշխավորված լինի, որ երկաթուղին նախ հասնելու է մինչև Երասխ։ Այդ համաձայնագրի մեջ չկա նման բան, կան ընդհանուր հայտարարություններ․․․ Ես չեմ տեսնում նաև ԱՄՆ-ի ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ շահը՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը»,- ասաց նա։
Քոչարյանը վստահ է, որ ռիսկերը չչեզոքացնելու դեպքում ՀՀ-ն Իրանի հետ լրջագույն խնդիր է ունենալու։
Ըստ նրա՝ նախ TRIPP-ը պետք է ընդլայնվի, մասշտաբը մեծացվի, հասնի մինչև Երասխ, և երկրորդ կարևոր հանգամանքը՝ ծրագրում ԱՄՆ-ից բացի այլ պետություններ էլ պետք է մասնակցեն, որոնց նկատմամբ Իրանը վստահություն կունենա։
«Այդ ծրագիրն անպայման լարվածություն է ստեղծելու Հայաստանի և Իրանի միջև, չի կարող այդ լարվածությունը չլինել»,- շեշտեց Քոչարյանը։
Նա հավելեց՝ ամիսներ առաջ ո՞վ էր մտածում, թե Իրանը կարող է հարվածներ հասցնել, օրինակ, ԱՄԷ-ին, Կատարին, Բահրեյնին, Քուվեյթին, մինչդեռ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները համարեց գոյաբանական պայքար ու գնաց ասիմետրիկ պատասխանների ճանապարհով։
«Որտե՞ղ են երաշխիքները, որ Իրանը համապատասխան ձևով չի արձագանքելու։ Ի՞նչ կարող է անել, օրինակ՝ փակել սահմանը։ Հենց ամերիկացիները հայտնվում են այստեղ, փակում է սահմանը, ասում է՝ դուք այլևս հետաքրքիր չեք մեզ»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Իրանի առևտրի արտաքին ծավալներում Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 0,2-0,3 տոկոս, ուստի Իրանում դրա բացակայությունը չեն էլ նկատելու։ Մինչդեռ Հայաստանին Իրանի հետ սահմանը պետք է ոչ միայն ռազմավարական իմաստով կամ Իրանի հետ առևտրաշրջանառության նպատակով, այլ որ այս սահմանը ճանապարհ է նաև դեպի ԱՄԷ շուկա և ընդհանուր առմամբ ելք դեպի Հնդկական օվկիանոս։
«Սա վտանգի տակ դնել մի ճանապարհի 43-կիլոմետրանոց մի կտորի՝ տրանզիտի համար, կներեք, ողջամտությունից շատ հեռու է»,- նշեց Քոչարյանը։
Վստահ է, որ մինչև TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը պետք էր բանակցել Իրանի հետ, հասկանալ նաև նրանց մտահոգությունները։ Քոչարյանը շեշտեց` Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի՝ արդյոք պատրա՞ստ է փչացնել հարաբերությունները հարևանի հետ։ Նա չի կասկածում, որ այս ճանապարհն ունենալու է միջանցքի տրամաբանություն՝ անգամ եթե փաթեթավորված լինի «սուվերեն և ինքնիշխան» բառերի ներքո։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0