https://arm.sputniknews.ru/20260527/5-taruc-hh-bjujen-2-angam-karvogh-e-gerazancel-adrbejaniny-aram-sargsjan-102680925.html
5 տարուց ՀՀ բյուջեն 2 անգամ կարող է գերազանցել Ադրբեջանինը. Արամ Սարգսյան
5 տարուց ՀՀ բյուջեն 2 անգամ կարող է գերազանցել Ադրբեջանինը. Արամ Սարգսյան
Sputnik Արմենիա
Արամ Սարգսյանը նշում է նաև, թե որ դեպքում Իլհամ Ալիևը ՀՀ–ի հետ նախապայմաններով չի խոսի ու վերջնական կստորագրի խաղաղության պայմանագիրը։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T18:55+0400
2026-05-27T18:55+0400
2026-05-27T18:55+0400
տեսանյութեր
արամ սարգսյան
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102678106_9:0:1127:629_1920x0_80_0_0_c61380ab6746c756e13e3fec964ab545.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն այսօր Տավուշի մարզում է իրականացնում քարոզարշավը։Դիլիջանում իր համախոհների հետ հանդիպմանը նա ներկայացրեց, թե ինչ տեսլական ունեն բանակի սպառազինությունը համալրելու առումով, քանի որ իրենց մշտապես մարզային հանդիպումների ժամանակ հարցնում են` խաղաղությունը կմնա հավերժ, թե կխախտվի։Այս համատեքստում նա նշեց` Հայաստանն ունի հանքային ռեսուրսների մեծ պաշար` ոսկի, պղինձ, մոլիբդեն։ Վստահ է` այս ամենը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները համախմբելով հնարավոր է բյուջեն կրկնապատկել, քառապատկել, հնգապատկել ու 5 տարի հետո ունենալ մինչև 45 մլրդ բյուջե, ինչը 2 անգամ ավելի է Ադրբեջանի բյուջեից։ Ըստ քաղաքական գործչի` հենց այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կստորագրի խաղաղության պայմանագիրը, ու ՀՀ–ի հետ չի խոսի անկլավներից, Սահմանադրության փոփոխության հանրաքվե անելուց, որովհետև կհասկանա` պատերազմի դեպքում համարժեք պատասխան կստանա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
5 տարի հետո Ադրբեջանի բյուջեն 2 անգամ գերազանցող բյուջե կարող ենք ունենալ. Արամ Զավենի Սարգսյան
Sputnik Արմենիա
5 տարի հետո Ադրբեջանի բյուջեն 2 անգամ գերազանցող բյուջե կարող ենք ունենալ. Արամ Զավենի Սարգսյան
2026-05-27T18:55+0400
true
PT2M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102678106_149:0:988:629_1920x0_80_0_0_dce81f512ce21e73157e567e49ad3b13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, արամ սարգսյան, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, видео
տեսանյութեր, արամ սարգսյան, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, видео
5 տարուց ՀՀ բյուջեն 2 անգամ կարող է գերազանցել Ադրբեջանինը. Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը նշում է նաև, թե որ դեպքում Իլհամ Ալիևը ՀՀ–ի հետ նախապայմաններով չի խոսի ու վերջնական կստորագրի խաղաղության պայմանագիրը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն այսօր Տավուշի մարզում է իրականացնում քարոզարշավը։
Դիլիջանում իր համախոհների հետ հանդիպմանը նա ներկայացրեց, թե ինչ տեսլական ունեն բանակի սպառազինությունը համալրելու առումով, քանի որ իրենց մշտապես մարզային հանդիպումների ժամանակ հարցնում են` խաղաղությունը կմնա հավերժ, թե կխախտվի։
«Ոչ մի փաստաթղթով չի կարող խաղաղություն լինել, դրա հարատևությունն ապահովելու համար պետք է սպառազինել բանակը, հզորացնել տնտեսությունը։ Աշխարհի որևէ երկիր չի գալու, մեզ գումար չի տալու դրա համար, ինքներս պետք է սպառազինենք մեր բանակը»,– ասաց Սարգսյանը։
Այս համատեքստում նա նշեց` Հայաստանն ունի հանքային ռեսուրսների մեծ պաշար` ոսկի, պղինձ, մոլիբդեն։ Վստահ է` այս ամենը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները համախմբելով հնարավոր է բյուջեն կրկնապատկել, քառապատկել, հնգապատկել ու 5 տարի հետո ունենալ մինչև 45 մլրդ բյուջե, ինչը 2 անգամ ավելի է Ադրբեջանի բյուջեից։
Ըստ քաղաքական գործչի` հենց այդ դեպքում Ադրբեջանի նախագահը կստորագրի խաղաղության պայմանագիրը, ու ՀՀ–ի հետ չի խոսի անկլավներից, Սահմանադրության փոփոխության հանրաքվե անելուց, որովհետև կհասկանա` պատերազմի դեպքում համարժեք պատասխան կստանա։