00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:43
18 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին տրվող գազի արտոնություններն օգնություն են ՌԴ–ի կողմից․ Պեսկով

© Photo : press office of the President of RFԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակը նշել է` Հայաստանը եղել և մնում է եղբայրական երկիր, բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Գազի արտոնությունները, որոնք ստանում է Հայաստանը, Ռուսաստանի օգնությունն է: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արտոնությունը միշտ ինչ–որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որ ստանում են հայերը, միշտ ինչ–որ մեկի հաշվին է, դա երկնքից չէ։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում»,– ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Հայաստանը եղբայրական երկիր է։ Այն եղել է և կմնա եղբայրական, բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել։
ՌԴ նախագահի խոսնակ ասել է նաև, որ երբ եվրոպացիներին գազ է վաճառվում 500–700 դոլարով, նրանց ոչ ոք չի օգնում իր հաշվին։
«Ամերիկացիները եվրոպացիներին օգնում են հենց նրանց հաշվին` մեծ գումարների դիմաց»,– հստակեցրեց նա:
Հիշեցնենք` 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:
Հարցը բաց է մնում. Պեսկովը` Հայաստանի տնտեսական ինտեգրման ուղու ընտրության մասին
Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Երևանի կայացրած որոշումները` Եվրամիությանը հնարավոր անդամակցության և, որպես հետևանք, Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության անհնարինության համատեքստում, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար:
Լրահոս
0